Հա

Համայնք

30/09/2021 - 13:20

Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը գումարւեց երէկ երեկոյեան Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում պատգամաւորների 34 վճռական ձայնով:

«ԱԼԻՔ»,Կ.Դ. - Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը գումարւեց երէկ երեկոյեան Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում պատգամաւորների 34 վճռական ձայնով: Նիստի սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանգուցեալ պատգամաւորների, նաեւ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով անցեալ երկու տարւայ ընթացքում մահացած հայրենակիցների հոգիների խաղաղութեան համար աղօթեց, որից յետոյ նախագահութեամբ Սրբազան Հօր եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի իր աշխատանքը սկսեց ՊԺ-ն, որին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութեան օրակարգով գումարւած ժողովը նախ ընտրեց քւէախոյզ եւ բանաձեւային յանձնախմբերին, որից յետոյ լսարանը դիտեց Թեմական խորհրդին եւ յարակից մարմիններին ու խորհուրդներին առնչւող երկամեայ գործունէութեան մասին պատրաստւած տեսաֆիլմը, ապա ունկնդրեց Թեմական խորհրդի կողմից պատրաստւած գրաւոր եւ համապարփակ բարոյական զեկոյցը, որը ընթերցեց Արազ Սիմոնեանը:

Զանազան գլուխներից բաղկացած բարոյական զեկոյցի իւրաքնաչիւր բաժնի ընթերցումից յետոյ, պատգամաւորները առիթ էին ունենում հարցադրումներ առաջադրել Թեմական խորհրդին, որոնց պատասխանում էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ խորհրդի անդամները:

Այսօր եւս շարունակւելու է նիստը Թեմական խորհրդի գործունէութեան քննարկումներով: Այսօր ժողովը իր աշխատանքն է սկսելու կ. յ. ժամը 4:30-ին՝ Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց դահլիճում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։