Հա

Համայնք

02/10/2021 - 14:20

Անցեալ երկու օրերի ընթացքում շարունակւեց 16-րդ ՊԺ-ի հերթական նիստերը

Թւականիս, սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին, իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը, քննարկելով շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրօնական խորհրդի ու յարակից խորհուրդների ու մարմինների 28-ամսեայ գործունէութիւնը: 

«ԱԼԻՔ» - Թւականիս, սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին, իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը, քննարկելով շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրօնական խորհրդի ու յարակից խորհուրդների ու մարմինների 28-ամսեայ գործունէութիւնը: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ գումարւած անցեալ երեք օրերի նիստը, շարունակւելու է նաեւ այսօր երեկոյեան:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում երէկ ժամը 5-ից մինչեւ ժամը 21:30-ը շարունակւող նիստերի ընթացքում, պատգամաւորները ունկնդրելով սեպտեմբերի 30-ին եւ նոյն օրը ներկայացւած Թ. Հ. Թեմական ու Կրօնական խորհուրդների զեկոյցները, առաջադրում էին իրենց հարցումները կապւած համայնքային կարեւորագոյն խնդիրներին, ներկայացնելով տեսակէտներ, քննադատութիւններ ու գնահատանքներ եւ ի պատասխան արծարծւած հարցադրումներին փոխանցւում էր լուսաբանական բացատրութիւններ Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի եւ Կրօնական խորհրդի կողմից: Յատկանշական է, որ գործող Թեմական խորհուրդը հինգշաբթի օրւայ իր աշխատանքային գրաւոր զեկոյցին էր կցել իր հրաժարակը, որը յանձնւեց ՊԺ-ին:

Այսօր, հոկտեմբերի 2-ին շարունակւելու է ՊԺ-ի հերթական նիստը, որտեղ ժողովը ունկնդրելու է Հաշւեքննիչ մարմնի գործունէութիւնը եւ այդ հարցով քննարկումներ են ընթանալու, նաեւ Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցչի մասնակցութեամբ կատարւելու է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները:

 

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն՝ 17-րդ շրջանի ՊԺ ընտրութիւնների վերաբերեալ
    Հաղորդագրութիւն՝ 17-րդ շրջանի ՊԺ ընտրութիւնների վերաբերեալ

    Սիրելի Հայրենակիցներ,

    Պատգամաւորական ժողովի կարեւորութեան մասին տեղեակ են մեր սիրելի հայրենակիցները:

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

    Երէկ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Առ ի գիտութիւն յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանի եւ պրն. Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ թւականիս սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին, գումարւած իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ.Հ.Թ Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի 28-ամսեայ գործունէութեան զեկոյցը։

  • ՊԺ-ի քառօրեայ նիստերի ընթացքում ընտրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը
    ՊԺ-ի քառօրեայ նիստերի ընթացքում ընտրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը

    Երէկ՝ հոկտեմբերի 2-ին իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ընտրելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին:

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

    Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը գումարւեց երէկ երեկոյեան Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում պատգամաւորների 34 վճռական ձայնով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։