Հա

Համայնք

04/10/2021 - 14:30

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Առ ի գիտութիւն յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանի եւ պրն. Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ թւականիս սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին, գումարւած իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ.Հ.Թ Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի 28-ամսեայ գործունէութեան զեկոյցը։

Շաբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի գումարւած ընտրական նիստին մասնակցեց Ներքին գործոց նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների, միութիւնների եւ քաղաքական հարցերով հիմնարկի նախագահ՝ պրն. Հեշմաթեանը։ Ժողովը առաջին հերթին ընտրեց Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդին հետեւեալ կազմով՝

Կրօնական խորհուրդ

Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան

Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան

Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեան

Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեան

Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեան

Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեան

Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեան

Ապա մէկ փուլում եւ միայն երկու սպիտակ քւէաթերթիկներով ընտրւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հետեւեալ կազմով՝

Թեմական խորհուրդ

Վահէ Թարոյեան

Մհեր Օհանեան

Նորայր Արամեան

Լինդա Ղարախանեան

Հայկազ Շիրւանեան

Ռաֆիկ Մելիքսէթեան

Հայրիկ Աղանեան

Արէն Յովսէփեան

Անի Միրզախանեան

Արմէն Նազարեան

Աշոտ Սինանեան

Նաեւ բաց քւէարկութեամբ ընտրեցին Հաշւեքննիչ մարմնի համար ներկայացւած թեկնածուներին հետեւեալ կազմով՝

Հաշւեքննիչ մարմին

Հարմա Եդգարեան

Նարբէ Աբուլեան

Գիլդա Իսրայէլեան

Ռիմա Ղարախանեան

Վերջում Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած բանաձեւային յանձնախումբը ընթերցեց քառօրեայ ժողովի բանաձեւերը եւ ժողովականների կողմից ստուգումներից յետոյ նորընտիր Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին ողջունեց ՊԺ-ի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը։ Նիստի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ հոգեւոր եւ ազգային արժէքների նկատմամբ խորքային մօտեցման եւ ընդգծեց Թեմիս կանոնագրութեան վերանայման անհրաժեշտութիւնը, որից յետոյ իր աւարտին հասաւ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի նիստը:

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։