Հա

Համայնք

11/10/2021 - 10:10

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը

Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

Սրբոց Թարգմանչաց տօնը՝ տօնն է նաեւ Թեհրանի համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան: Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։

Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

Սրբոց Թարգմանչաց տօնը՝ տօնն է նաեւ Թեհրանի համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան: Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։

Արարողութեան ներկայ էին Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ սակաւաթիւ թւով հաւատացեալներ։

Յընթացս քարոզի Սրբազան Հայրը Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ Սուրբ Սահակ Պարթեւին Հայ եկեղեցու սիւները համարելով ասաց.- «Նրանք իրենց ամբողջ կեանքը հայ գրին ու գրականութեանը նւիրաբերելով քրիստոնէութիւնն ու Աստւածաշունչը ներծծել տւին հայ ժողովրդի էութեան մէջ, քանի որ նրանք Աստւածաշունչը հայացրին եւ դարձրին մեր ժողովրդի սեփականութիւնը»։

Ապա յաւելեց, որ նրանց սխրանքով ու տքնաջան աշխատանքով քրիստոնէութիւնը ներմուծւեց հայ ժողովրդի հոգեկան աշխարհի մէջ։ Սրբազան Հայրն անդրադառնալով չորրորդ եւ հինգերորդ դարերի հայոց պատմութեան մէջ թողած մեծ ազդեցութեան ասաց, որ այդ ժամանակաշրջանը հայոց կեանքում անկիւնադարձային դեր ունեցաւ, որով ապահովեց Հայաստանի ու հայ ժողովրդի անկախութիւնը։ Բանիմաց կաթողիկոս` Սուրբ Սահակ Պարթեւը կանչւած լինելով Տիզպոն փորձեց հաշտարար դեր ունենալ Պարսկաստանի թագաւորի եւ հայ նախարարների միջեւ, որի բերումով Հայաստանը երկար տարիներ խաղաղութիւն վայելեց ու գիտական, հոգեւմտաւոր ձեռքբերումներ ունեցաւ։ Այդ շրջանին Հայոց Վռամշապուհ արքան համագործակցութեամբ Սուրբ Սահակի սատար հանդիսացաւ Ս. Մեսրոպին հայոց գրերի գիւտում եւ այդպիսով մեր ժողովուրդը օժտւեց սեփական գիր ու գրականութեամբ։

Սրբազան Հայրը կարեւորելով Ս. Մեսրոպի աստւածահաճ գործը` ըստ շարականագրի նրան Սինա լեռից տասնաբանեան բերող Մովսէս մարգարէին նմանեցնելով ասաց.- «Ժողովուրդը Ս. Սահակ Հայրապետի ու արքայի գլխաւորութեամբ խանդավառութեամբ դիմաւորեց Երկնայրն ու Աստւածատուր գրերը իրենց բերող Սուրբին»։ Սրբազան Հայրը յաւելեց, որ ըստ պատմիչ Եղիշէի, նրանց գործով ոչ միայն երկիրը աստւածային իմաստութեամբ լուսաւորւեց այլ պայծառակերպւեց։ Պայծառակերպւեցին նաեւ մեր եկեղեցիները եւ պայծառակերպւած սկսեցին փառաբանել Աստծուն։

Սրբազան Հայրն իր խօսքի միւս բաժնում ակնարկեց այն բացարձակ իրողութեան, որ տառերի գիւտը մեզ ամրացրեց մեր գոյապայքարի մէջ։ Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին յորդորեց հաւատարիմ մնալ ազգային ու հոգեւոր արժէքներին եւ այնուհետ գնահատեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդին եւ քահանայից դասին իրենց պատասխանատու եւ նախանձախնդիր աշխատանքների համար:

 

Ազգայի առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։