Հա

Համայնք

13/10/2021 - 14:00

Կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնութեամբ՝ մեծարանքի երեկոյ նւիրւած Իրանի կարգապահական ուժերին

Իւրաքանչիւր տարի հոկտեմբերին Իրանում նշւում է Կարգապահական ուժերի շաբաթը, եւ այս առիթով կազմակերպւում է միջոցառումեր համայն երկրում:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Իւրաքանչիւր տարի հոկտեմբերին Իրանում նշւում է Կարգապահական ուժերի շաբաթը, եւ այս առիթով կազմակերպւում է միջոցառումեր համայն երկրում: Այս առիթով Իրանում կրօնական իւրաքանչիւր տարի փոքրամասնութիւններից մէկը նախաձեռնում է միջոցառում նւիրւած այս շաբաթւան, սակայն արդէն երկու տարի է ինչ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով չէր իրականանում նման ծրագրեր, բայց երկրում կորոնավիրուսի պանդեմիան մասամբ մեղմանալով այս տարի Իրանում հրեայ փոքրամսանութեան միջոցով նշւեց միջոցառումը, երէկ՝ հոկտեմբերի 12-ի երեկոյեան հէնց հրեաների կենտրոնում:

Թեհրանի կարգապահական ուժերի հրամանատար գեներալ Հոսէյն Ռահիմիի, կարգապահական ուժերի յարակից բաժինների, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցով պատասխանատուների ներկայութեամբ կազմակերպւած միջոցառմանը ներկայ էին իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան խորհրդարանական պատգամաւորները եւ հոգեւոր ու ազգային ներկայացուցիչները: Թեհրանի հայոց թեմից միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանն ու փոխատենապետ Վահէ Թարոյեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը: Մեծարանքի երեկոյին հիւրերին ողջունեցին ու կարգապահական ուժերի աշխատանքային կարեւորութեան մասին անդրադարձան հրեաների խորհրդարանի պատգամաւորն ու խախամը եւ նոյն համայնքի արւեստագէտները ներկայացրին ասմունքային ու երաժշտական կտորներ: Վերջում հրաւիրւեց արտայայտւելու Թեհրանի կարգապահական ուժերի հրամանատար գեներալ Ռահիմին, ով ընդգծեց, որ մեր բոլոր քաղաքացիները օրէնքի դիմաց համահաւասր են եւ համակարգի ու կարգապահական ուժերի պարտականութիւնն է հաստատել անվտանգութիւնը: Իր ելոյթի այլ բաժնում նա նշեց, որ թէեւ Իրանի թշնամիները փորձում են խախտել երկրում տիրող միասնականութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, սակայն մեր ազգային ու կրօնական բոլոր փոքրամասնութիւնները եւ համայն Իրանի ժողովուրդը միշտ ապացուցել է, որ զգօն է եւ միահամուռ պաշտպանում է երկրի ու համակարգի անվտանգութիւնը: Թեհրանի Ոստիկանապետը ընդգծեց, որ ոստիկանութիւնը իր պարտականութիւնն է համարում ապահովել ձեր բոլոր միջոցառումները եւ թոյլ չտալ, որ թշնամին խափանի երկրի անվտանգութիւնը սկսած սահմաններից մինչեւ քաղաքները:

Վերջում գնահատւեցին Թեհրանի կարգապահական ուժերի տարբեր բաժինների պատասխանատուները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։