Հա

Համայնք

20/10/2021 - 12:20

Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդէս

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ, երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 12-ի առաւօտեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, բացումը կատարւեց իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի, որտեղ ցուցադրութեան էին դրւել հայ արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումեանի, Սարօ Մկրտչեանի, Արմէն Վարդումեանի, Ռուբէն Սաֆարեանի եւ Սիմոն Մելիքեանի աշխատանքները:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ, երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 12-ի առաւօտեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, բացումը կատարւեց իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի, որտեղ ցուցադրութեան էին դրւել հայ արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումեանի, Սարօ Մկրտչեանի, Արմէն Վարդումեանի, Ռուբէն Սաֆարեանի եւ Սիմոն Մելիքեանի աշխատանքները: Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանն ու խորհրդի անդամ Ռաֆիկ Մելիքսէթեանը, Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան հետազօտական կենտրոնի նախագահ Մոսայեբ Ամիրին, աւանդական գեղարւեստի հետազօտական կենտրոնի տնօրէն դոկտ. Սէյէդ Աբդօլմաջիդ Շարիֆզադէն, ինչպէս նաեւ «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը, ով արւեստագէտների հետ միասնաբար բացատրութիւններ էին փոխանցում միջոցառմանը ներկայ հիւրերին՝ ցուցադրւած գործերի մասին:

Ցուցահանդէսի աւարտին Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի եւ Սէյէդ Աբդօլմաջիդ Շարիֆզադէի առանձնազրոյցի ընթացքում, պրն. Արամեանն մատնանշելով արւեստագէտների դժւարութիւններին եւ խնդիրներին յոյս յայտնեց, որ նախարարութիւնը կաջակցի և կը շարունակի երկկողմ յարաբերութիւնները նման արւեստները պահպանելու համար: Դոկտ. Շարիֆզադէն նաեւ իր հերթին նշեց Հայաստանի հետ յարաբերութիւնների կարեւորութեանը համատեղ ծրագրերի շրջանակներում, ինչը նաեւ խթան կը հանդիսանայ արւեստների զարգացման համար:

Ակնյայտ է, որ նման համատեղ նախաձեռնութիւնների կազմակերպումն առիթ են հանդիսանալու հայ արւեստագէտներին Իրանի ժողովրդին ծանօթացնելու, ինչը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ:

Նշելի է, որ Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ հոկտեմբերի 26-ը, ամէն օր առաւօտեան ժամը 9-ից մինչեւ ժամը 14-ը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։