Կիրակի, 17 հոկտեմբերի 2021 թ.-ի վաղ առաւօտեան, 14-րդ շրջանի նորընտիր քաղաքապետ Մոհամադ Ամին Սալարիփուրը իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ այցելեցին Դուլաբի հայոց գերեզմանատուն:
Կիրակի, 17 հոկտեմբերի 2021 թ.-ի վաղ առաւօտեան, 14-րդ շրջանի նորընտիր քաղաքապետ Մոհամադ Ամին Սալարիփուրը իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ այցելեցին Դուլաբի հայոց գերեզմանատուն:
Այցելուներին դիմաւորեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, ում միջոցով պատմական բացատրութիւններ ներկայացւեց վաղեմի անցեալ ունեցող գերեզմանատան մասին: Դաշտային այցելութեան ընթացքում ներկայացւեց տարածքում իրականացւած բարեկարգման աշխատանքները, որոնք բարձր գնահատւեցին այցելուների կողմից:
Քաղաքապետը յոյս յայտնեց, որ յառաջիկայում հանդիպում կունենայ Թեմական խորհրդի հետ՝ համագործակցութիւնը շարունակելու եւ ընդլայնելու կապակցութեամբ:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ