Հա

Համայնք

21/10/2021 - 13:30

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Հայ ուսուցչին եւ Մշակոյթի տօնին նւիրւած հանդիսութիւն

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնը պատեհ առիթ է մեծարելու հայ ուսուցիչներին եւ իրօք նման առիթ տարիներ է ինչ լաւագոյնս օգտագործւում է համայնքում, որը սակայն երկու տարի է ինչ չի իրականացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնը պատեհ առիթ է մեծարելու հայ ուսուցիչներին եւ իրօք նման առիթ տարիներ է ինչ լաւագոյնս օգտագործւում է համայնքում, որը սակայն երկու տարի է ինչ չի իրականացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցառումը կայացաւ երէկ՝ հոկտեմբերի 20-ին երեկոյեան «Թունեան» ազգային դպրոցի բակում, Տէրունական աղօթքով: Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ կազմակերպւած ծրագիրը յագեցած էր աշակերտների միջոցով ասմունքային կատարումներով, երկու տարիների ընթացքում հանգստի կոչւած հայ ուսուցիչներին գնահատագրեր յանձնելով: Մեծարման ծրագրին Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ներկայացրեց խորհրդի երկամեայ աշխատանքները, որը նաեւ ներկայացւեց տեսաֆիլմի միջոցով, իսկ եզրափակիչ խօսքը վերապահւած էր Թ .Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։