Հա

Համայնք

30/10/2021 - 11:40

Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Իրանի Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութիւն

Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան կենտրոնում այցելեցին մշակութային հարցերի նորանշանակ տեղակալ՝ դոկտ. Եասէր Ահմադւանդի հետ:

Հանդիպման ընթացքում շնորհաւորելով պրն. Ահմադւանդին իր նոր պաշտօնի ստանձման կապակցութեամբ, ընդհանուր բացատրութիւններ փոխանցւեց համայնքիս իրավիճակի եւ մշակութային ոլորտին առնչւող հարցերի վերաբերեալ նաեւ նոյն ոլորտում հնարաւորութիւններ եւ դիւրութիւններ ստեղծելու եւ երկկողմ յարաբերութիւնների սերտացման կապակցութեամբ:

Դոկտ. Ահմադւանդն իր շնորհակալական խօսքն ուղղելով ազգ. իշխանութեան ներկայացուցիչներին ընդգծեց նաեւ մշակութային ոլորտում Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնման հեռանկարը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։