Հա

Համայնք

02/11/2021 - 09:00

Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն

Երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2021 թ.-ին, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, փակումը կատարւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կազմակերպւած, իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի:

Երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2021 թ.-ին, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, փակումը կատարւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կազմակերպւած, իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի, որտեղ շուրջ երկու շաբաթ տեւողութեամբ ցուցադրութեան էին դրւել հայ արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումեանի, Սարօ Մկրտչեանի, Արմէն Վարդումեանի, Ռուբէն Սաֆարեանի, Սիմոն Մելիքեանի, Ադիս Կարապետեանի եւ Իշխան Շերոյեանի աշխատանքները:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեցին յիշեալ ցուցահանդէսը:

Սրբազան Հայրը շրջելով ցուցասրահի տարածքը դիտեց բոլոր ձեռքի աշխատանքները, լսելով հեղինակների բացատրութիւնները իրենց աշխատանքների մասին: Սրբազան Հայրն իր գնահատական խօսքն ուղղելով արծաթագործ վարպետներին յոյս յայտնեց, որ նմանօրինակ ցուցահանդէսների կազմակերպումը խթան կը հանդիսանայ արւեստների զարգացման համար:

Միջոցառմանը ներկայ էր նաեւ «Ա. Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ Իրանի ինքնուս արւեստագէտների կենտրոնի տնօրէն Ալի Էզաթին, ում կողմից նաեւ բարձր գնահատւեց նախաձեռնութիւնը:

Միջոցառման ընթացքում գնահատագրեր յանձնւեցին հայ վարպետներին իսկ այցելութեան աւարտին աւանդական գեղարւեստի հետազօտական կենտրոնի տնօրէն դոկտ. Սէյէդ Աբդօլմաջիդ Շարիֆզադէի միջոցով յուշանւէր շնորհւեց Սրբազան Հօրն:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։