Հա

Համայնք

06/11/2021 - 13:20

«Աւելի է մեծացել սկաուտական կազմակերպութիւնների դերը». Արա Շահվերդեանը հանդիպեց «Արարատ»-ի սկաուտների հետ

Իւրաքանչիւր զարգացած հզօր հասարակութիւնում, շարժիչ ուժը երիտասարդներն են, եւ փաստ է, որ սկաուտութիւնը մեծ կարեւորութիւն, եւ նշանակութիւն ունի ցանկացած համայնքի պատանիների, եւ երիտասարդների զարգացման գործում:

«alikonline.ir» - Սիւնէ Ֆարմանեան. Իւրաքանչիւր զարգացած հզօր հասարակութիւնում, շարժիչ ուժը երիտասարդներն են, եւ փաստ է, որ սկաուտութիւնը մեծ կարեւորութիւն, եւ նշանակութիւն ունի ցանկացած համայնքի պատանիների, եւ երիտասարդների զարգացման գործում:

Սկաուտական միութիւնները, երիտասարդներին հնարաւորութիւն են տալիս գործել ազատ՝ ընդգրկւելով տարբեր խմբերի եւ խմբակների՝ զարգացնել, սեփական կարողութիւնները, պահպանել բնութեան հետ ներդաշնակ կապը, համագործակցել տարբեր անձանց հետ՝ զարգացնելով, անհատի բազմակողմ ունակութիւնները, ինչպէս նաեւ՝ ստեղծարար միտքը:

Սկաուտի մօտ, վաղ հասակից ձեւաւորւում է այնպիսի արժեհամակարգ, որ նրան պարտաւորեցնում է լինել հաւատարիմ իր խոստմանն, իր սկզբունքներին, եւ հէնց այս արժեհամակարգի շնորհիւ է, որ համաշխարհային, ու նաեւ հայկական սկաուտութիւնը ձգտում է կատարել իր առաքելութիւնը՝ ձեւաւորել պատասխանատու, խոհեմ, ակտիւ դիրքորոշում ունեցող հայրենասէր քաղաքացիներ։

Իսկ, քանի որ այսօրւայ աշխարհում՝ հայրենասէր քաղաքացին վտանգ է գերտէրութիւնների համար, այսօր աւելի է մեծացել սկաուտական կազմակերպութիւնների դերը, եւ մեր հասարակութեան մէջ իր առաքելութեան իրականացման կարեւորութիւնը։

Ինչ խօսք. պատահական չէր, որ երէկ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ոչ աշխատանքային՝ ուրբաթ օրը, ընտրել էր անցկացնելու սկաուտական աստիճանաւորական կազմի (17-ի մինչեւ 28 տարեկան) անդամների հետ:

Պատգամաւորը, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտների հետ համատեղ հանդիպման ընթացքում՝ կարեւորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելութիւնը` շեշտեց, որ ցանկանում է մշտապէս հովանաւորել երիտասարդութեանն, եւ կառոյցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազօրութիւնների շրջանակում շարունակել համագործակցութիւնն ու օժանդակութիւնը:

Նա, յայտարարեց, որ միշտ բաց է` երիտասարդութեան հետ կապւած համատեղ նոր մտայղացումների եւ գաղափարների իրագործման եւ նրանց տարբեր բնոյթի աջակցութիւն ցուցաբերման հարցում:

Սկաուտների եւ պատգամաւորի միջեւ կայացած անմիջական զրոյցի ընթացքում, սկաուտներն իրենց յուզող հարցերը ներկայացրեցին պատգամաւորին:

Մտահոգութիւն յայտելով, սկաուտական աշխատանքներին, որոշ ծնողների ոչ բաւարար համագործակցութեան ցուցաբերման վերաբերեալ, սկաուտները՝ պատգամաւորին խնդրեցին խնդրի լուծման իր տարբերակն առաջարկել:

Արա Շահվերդեանը՝ կարեւորելով հարցի էութունը նախ նշեց, որ անհրաժեշտ է մշտապէս նկատի ունենալ հարցերի հակառակ տեսանկիւնը: Դո՛ւք, եթէ ծնող լինէիք, ի՞նչ փոփոխութիւններ կը կատարէիք աշխատանքներում»,- հռետորական հարց ուղղելով՝ սկաուտներին, պատգամաւորը յաւելեց. «Անհրաժեշտ է ծնողներին ներկայացնել աշխատանքերը: Նրանց ընդգրկէ՛ք տարբեր ծրագերում, համատեղ աշխատանքներ կազմակերպէք ծնողների հետ, որպէսի երեխաների դաստիարակութեան պատասխանատւութիւնը ծնողները կիսեն սկաուտութեան հետ»,- նշեց Արա Շահվերդեանը:

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկւեց տարբեր հարցեր, հայկական դպրոցների, համալսարանների, ուսանողների նկատմամբ իրականացւող որոշ խտրականութիւնների, դրանց յաղթահարման ուղղիների, երիտասարդութեան զարգացման հարցերի վերաբերեալ:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/71898-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIda86be721d1

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։