Հա

Համայնք

06/11/2021 - 13:40

Մոմավառութիւն՝ ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմի անմեռ նահատակների

Թւականիս, նոյեմբերի 5-ի երեկոյեան հայ երիտասարդներ եւ հայրենակիցներ համախմբւել էին «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, մեծարելու՝ աւելի քան 5000 հայ նահատակների անմեռ յիշատակը, ովքեր Արցախեան 44- օրեայ պատերազմի ընթացքում իրենց կեանքը զոհաբերեցին յանուն Հայրենիքի:

«ԱԼԻՔ» - Թւականիս, նոյեմբերի 5-ի երեկոյեան հայ երիտասարդներ եւ հայրենակիցներ համախմբւել էին «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, մեծարելու՝ աւելի քան 5000 հայ նահատակների անմեռ յիշատակը, ովքեր Արցախեան 44- օրեայ պատերազմի ընթացքում իրենց կեանքը զոհաբերեցին յանուն Հայրենիքի:

ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութեան, «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան եւ «Քրիստափոր» պատանեկան կազմակերպութեան, նախաձեռնութեամբ կազմակերպւած միջոցառումը մեկնարկեց հոգեհանգստեան արարողութեամբ, որին յաջորդեց կազմակերպիչ յանձնախմբի անունից օրւայ խօսքը, որը երիտասարդութեանը կոչ էր ուղղում սթափւելու:

Յիշատակի միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով տեսաֆիլմի ցուցադրութեամբ, մոմավառութեամբ, որի ընթացքում ներկաները մոմեր էին տեղադրում նահատակների պատկերների դիմաց, իսկ վերջում ներկաները երգեցին յեղափոխական երգեր:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։