Հա

Համայնք

14/11/2021 - 13:40

Սուրբ եւ անմահ պատարագ եւ խոնարհում՝ մեր Սուրբ նահատակների հոգու խաղաղութեան համար

Այսօր առաւօտեան Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակին եւ նրանց հոգիների խաղաղութեան համար Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ:

«ԱԼԻՔ» - Այսօր առաւօտեան Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակին եւ նրանց հոգիների խաղաղութեան համար Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ:

Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Մատուցւող պատարագին ներկայ էին՝ Իրանում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտպ. Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, ինչպէս նաեւ ՀՀ դեսպանատան եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։