Հա

Համայնք

23/11/2021 - 12:50

6-րդ շրջանի քաղաքապետի այցը՝ ազգ. առաջնորդարան

Երկուշաբթի, նոյ. 22-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանն այցելելով ազգ. առաջնորդարան, հանդիպեց Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդի եւ ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:

Քննարկւեցին ազգ. կենտրոնների, դպրոցների ֆինանսաւորման, մշակութային միութիւնների բարենորոգումների, շինարարական նախագծերի եւ այլ հարցեր

 

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, նոյ. 22-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանն այցելելով ազգ. առաջնորդարան, հանդիպեց Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդի եւ ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:

Քաղաքապետի այցը տեղի էր ունենում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով:

Մասուդ Ռանջաբարեանին այցի ընթացքում ընկերակցում էին մայրաքաղաքի կենտրոն համայնքի մշակութային, շինարարական, հասարակական տեղակալները, ինչպէս նաեւ հանրութեան հետ կապերի գրասենեակի վարիչը:

Քաղաքապետին դիմաւորեց խորհրդարանի պատգամաւորը, ով հիւրերին ուղեկցեց դէպի Բիւրաւոր նահատակների յուշարձան, ապա քաղաքապետն ու նրան ընկերակցող տեղակալներն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի ծանօթանալով վանքի ճարատարապետութեանն ու որմնանկարներին: Այցելուները մոմեր վառելուց յետոյ տեղափոխւեցին առաջնորդարանի շէնք, որտեղ նրանց դիմաւորեցին Սրբազան Հայրը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը:

Առաջնորդարանի նիստերի դահլիճում մեկնարկած հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը ողջունելով նորանշանակ քաղաքապետի այցը, նշեց, որ անցեալում եւս ջերմ է եղել թեհրանահայ համայնքի առաջնորդարանի եւ քաղաքապետարանի միջեւ եղած կապերը եւ յոյս յայտնեց, որ փոխգործակցութեան արդիւնքում կողմերը կը կարողանան միմեանց օգնելով խորացնել համագործակցութիւնները միմեանց հետաքրքրող ոլորտներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։