Հա

Համայնք

31/12/2021 - 11:50

Նոր տարւայ պատգամ

Նոր տարւայ առաջին այս ժամերին հոգեկան բաւարարութեամբ եւ առ Աստւած բարձրացած գոհաբանական աղօթքով ողջունում եմ ձեզ եւ սրտանց ու անկեղծագոյն զգացումներով շնորհաւորում բոլորիդ մաղթելով, որ սկսւող 2022 Նոր տարին բոլորիս համար լինի աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի մի տարի. տարի՛, որի իւրաքանչիւր օրն ու ժամը իր խորհուրդով մարդ արարածը անկանխատեսելի երեւոյթների, դէպքերի առաջ է կանգնեցնում։

Նոր տարւայ առաջին այս ժամերին հոգեկան բաւարարութեամբ եւ առ Աստւած բարձրացած գոհաբանական աղօթքով ողջունում եմ ձեզ եւ սրտանց ու անկեղծագոյն զգացումներով շնորհաւորում բոլորիդ մաղթելով, որ սկսւող 2022 Նոր տարին բոլորիս համար լինի աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի մի տարի. տարի՛, որի իւրաքանչիւր օրն ու ժամը իր խորհուրդով մարդ արարածը անկանխատեսելի երեւոյթների, դէպքերի առաջ է կանգնեցնում։

Ժամացոյցի սլաքը անդադար ու ճշգրտութեամբ մեզ յուշում է գալուստը Նոր տարւան եւ նրան յաջորդող տօնը Աստւածայայտնութեան։ Ժամանակը իր անակնկալ եւ աննախատեսելի դարձւածքներով մեզ ստիպում է արթուն մնալ եւ ժամանակի սահանքի դիմաց մնալ կայտառ ու առոյգ, այլեւ Նոր տարւայ խորհուրդով կերպարանափոխւած ապրել կեանքը հաւատարիմ մեր կոչումին։

Սկսւող Նոր տարին ինչ անակնկալներ վերապահած է մեզ, չենք գիտեր։ Աշխարհը իր ընդերքում եւ իր մէջ ի՞նչ գաղտնի ուժեր եւ խորհուրդներ վերապահած ունի մեզ համար, դարձեալ չգիտենք. մենք մէկ բան պէտք է հաստատ գիտենանք, «Նոյնիսկ եթէ երկինքն ու երկիրը անհետանան, իմ խօսքերը չեն անհետանայ»։

Այո՛, Քրիստոսի խօսքերը յաւիտենական են ու նորոգիչ զօրութիւն ունեն։ Ներսէս Շնորհալի հայրապետը գրում է. «Ո՛վ հնութիւններ նորոգող (Քրիստոս) ինձ էլ նորոգիր նոր զարդերով»։ Պօղոս Առաքեալը գրում է Եփեսոսի իր եկեղեցու անդամներին. «Ուստի մոռացէ՛ք ձեր հին ինքնութիւնը, այսինքը՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականւած էր խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը եղէք նոր մարդ՝ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն եւ ճշմարիտ կեանքն ապրեցէ՛ք արդարութեամբ ու սրբութեամբ»։ Առաքեալը գրեթէ նոյն իմաստով կոչ է անում Կողոսացիներին թելադրելով, որ մոռանան իրենց հին կեանքն ու նախկին գործերը եւ լինեն նոր մարդ՝ նորոգւելով ըստ իրենց Արարչի պատկերին (Կղ. 39-40)։

Նոր տարին մեզ վերանորոգութեան մարտահրաւէրի առաջ է դնում, իմանալով որ մարտահրաւէրները կեանքում մեզ զօրացնում են վեր բերելով մեր մէջ թաքուն կարողականութիւնն ու զօրութիւնը։

Արդարեւ տօնական այս օրերը իմաստաւորւում են այն չափով, որ չափով որ մենք ընդառաջ ենք գնում նրանց։ Այս օրերին մեր ժողովուրդը ապրում է իր պատմութեան ամենից ճակատագրական եւ վճռորոշ ժամանակահատւածը։ Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով մեր երկիրն ու ժողովուրդը կորցրին իրենց զօրութիւնն ու թշնամու դէմ դուրս գալու իր կարողականութիւնը։ Արցախի տխուր ու անմխիթար վիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքները գրաււած դառն իրողութիւնը, Ադրբեջանի նախագահի ամենօրեայ սպառնալիքները, որոնք սկսել են աքլորի առաւօտեան կանչի նման հնչել մեր ականջներին խանգարելով խաղաղ բնակչութեան հանգիստն ու ստեղծագործական կեանքը։

Ամանորեան եւ Քրիստոսի հրաշափառ ծննդեան խորհուրդով օծուն այս օրերին լինենք արթուն եւ զգօն, ուշադիր լինենք, որ յանկարծ զանց չանենք այն պատեհութիւնները, որ ժամանակը մեր առջեւ կը դնէ, որպէսզի չզղջանք ու չափսոսանք դրանց համար, օգտագործենք ժամանակը եւ այն բարիով գունաւորենք ի խնդիր անժամանակ ժամանակին։

Լցւենք սիրով ու խաղաղութեամբ, որովհետեւ առաքեալի բառերով «Սէր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարոյ։ Սէր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենումՍէր ունեցողը միշտ զիջում է, միշտ հաւատում, միշտ լոյս է տածում, միշտ համբերում». հետեւաբար Նոր տարւայ խորհուրդով հարկ է նորոգւել, որպէսզի դառնանք լիովին նորոգւած նոր արարած։ Արդարեւ սիրով ու խաղաղութեամբ լի սրտով միմեանց շնորհաւորենք ասելով՝ Շնորհաւոր Ամանոր եւ գալիք Ս. Ծնունդ. Ամէն.

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

1 յունւարի 2022

 

Յարակից լուրեր

  • Սիրիայի դեսպանի այցն ազգային առաջնորդարան
    Սիրիայի դեսպանի այցն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 25 ապրիլի 2022 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան դոկտ. Շաֆիք Տաիուպին։

  • «Զանգեզուրի միջանցք չի՛ լինելու». Աշոտ Մելքոնեանը՝ Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառման ընթացքում
    «Զանգեզուրի միջանցք չի՛ լինելու». Աշոտ Մելքոնեանը՝ Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառման ընթացքում

    Երէկ՝ ապրիլի 24-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառումը: Օրւայ բանախօսն էր ՀՀ ազգ. ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն՝ դոկտ. պրոֆ. Աշոտ Մելքոնեանը:

  • Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական արարողակարգ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով
    Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական արարողակարգ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով

    Երէկ՝ ապրիլի 24-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների յիշատակին նւիրւած սուրբ եւ անմահ պատարագ, եւ ոգեկոչման բարեխօսական արարողակարգ, որը մատուցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Արարողակարգի պատարագիչն էր գերշ. Տ Մակար եպս. Աշգարեանը:

  • ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՈՅԺԸ
    ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՈՅԺԸ

    Ուրացումը արդիւնքն է իր պատմութեան չիմացումից։ Ահա թէ ինչու համար բազմիցս շեշտումենք անհրաժեշտութիւնը մեր պատմութեան ուսումնասիրութեան, իմացութեան։ Յովհաննէս Թումանեանն ասում է մեր պատմութիւնը լուսատու ջահ է, որ պէտք է միշտ մեր ձեռքում ունենանք, որպէսզի չշեղւենք մեր ժողովրդի պատմութեան ընթացքից։

  • Յիշատակ Տասը կուսանաց
    Յիշատակ Տասը կուսանաց

    Աւագ երեքշաբթի օրւայ խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը յորդորում է նմանւել իմաստուն կոյսերին եւ պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստեանը: Այն նաեւ կապւած է նախորդ օրւայ խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւերկնքի արքայութիւնից դուրս կը մնանք այնպէս, ինչպէս հինգ կոյսերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։