Հա

Համայնք

05/01/2022 - 11:10

Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի այցը՝ «ԱԼԻՔ»

Թերթիս 90-ամեայ յոբելեանը եւ Ամանորը շնորհաւորելու նպատակով, երէկ, յունւարի 4-ին «ԱԼԻՔ» այցելեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասը, գլխաւորութեամբ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի:

«ԱԼԻՔ» - Թերթիս 90-ամեայ յոբելեանը եւ Ամանորը շնորհաւորելու նպատակով, երէկ, յունւարի 4-ին «ԱԼԻՔ» այցելեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասը, գլխաւորութեամբ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի:

Հիւրերը «ԱԼԻՔ» այցը սկսեցին Տէրունական աղօթքով, շարականների երգեցողութեամբ եւ ազգային յեղափոխական երգերի կատարմամբ, որից յետոյ հիւրերին բացատրութիւններ փոխանցւեց օրաթերթի պատմականի, առօրեայ աշխատանքների, թերթի հրատարակման դժւարութիւնների ու խնդիրների մասին, լսելով հիւրերի տեսակէտներն ու հարցերը: Ապա նրանք այցելեցին «ԱԼԻՔ»-ի տպարան, «alikonline»-ի գրասենեակ եւ ջերմ մթնոլորտում աւարտւեց հետաքրքիր հերթական հանդիպումը:

 

Յարակից լուրեր

  • Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետի ներկայութիւնը Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետի ներկայութիւնը Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Երկուշաբթի, 28 դեկտեմբերին 2021 թ.-ին, Սրբոց Վարդանաց եկեղեցի եւ «Սահակեան» բարեսիրական կենտրոն այցելեց, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Աբադաեանը, ընկերակցութեամբ շրջանի հասարակական հարցերի պատասխանատու տկն. Դոլեթիի, շրջանի 5-րդ բաժնի քաղաքապետ եւ հասարակական կապերի պատասխանաու պարոնայք ճրտ. Խալեղիի եւ Հէյդարփուրի, Հայոց պողոտայի թաղապետարանի խորհրդի անդամներ՝ պարոնայք Քարեգար Շարիֆի եւ Հոսէյնիի, 7-րդ շրջանի հանրային կապի պատասխանատուներ պարոնայք Խաջէփուրի ու Շուրիդէի եւ քաղաքային ծառայութեան տնօրէն պրն. Հարիրիի, շինարարական պատասխանատու պրն. Մէնաթիի եւ հայոց թաղի տնօրէն տկն. Ֆերեշթէ Բախթիարիի:

  • Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին Մարտիրոսի յիշատակութեան օր
    Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին Մարտիրոսի յիշատակութեան օր

    Այս տարի շաբաթ թւականիս դեկտեմբերի 25-ը համընկնում էր Քրիստոնէական Սուրբ Ստեփանոս Նախավկայ սարկաւագի տօնին, որի առիթով նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցում:

  • Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)
    Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)

     

    Արդէն մէկ տարի է ինչ դառնաղէտ կորստով, կորցրել ենք մեր Շաքէին՝ «Ալիք»-ի Շաքէին:

    Նա փայփայող մայր, սրտցաւ զուգընկեր լինելուց բացի, մեր Շաքէն էր, մեր ընկերուհին, մեր գործակիցը:

  • 90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները
    90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները

    Յաճախ ենք յիշում մեր վաստակաւոր եւ այսպէս ասած՝ «Հին» ընկերներին:

    Յիշում ենք նրանց յատկապէս՝ դժւար օրերին, անելանելի վիճակներում եւ յուսահատութեան պահերին, եւ հարցնում ինքներս մեզ՝ եթէ նրանք լինէին, ինչպէ՞ս կը վերաբերւէին այս կամ այն հարցին, ինչ ուղղութիւն կորդեգրէին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։