Թերթիս 90-ամեայ յոբելեանը եւ Ամանորը շնորհաւորելու նպատակով, երէկ, յունւարի 4-ին «ԱԼԻՔ» այցելեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասը, գլխաւորութեամբ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի:
«ԱԼԻՔ» - Թերթիս 90-ամեայ յոբելեանը եւ Ամանորը շնորհաւորելու նպատակով, երէկ, յունւարի 4-ին «ԱԼԻՔ» այցելեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասը, գլխաւորութեամբ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի:
Հիւրերը «ԱԼԻՔ» այցը սկսեցին Տէրունական աղօթքով, շարականների երգեցողութեամբ եւ ազգային յեղափոխական երգերի կատարմամբ, որից յետոյ հիւրերին բացատրութիւններ փոխանցւեց օրաթերթի պատմականի, առօրեայ աշխատանքների, թերթի հրատարակման դժւարութիւնների ու խնդիրների մասին, լսելով հիւրերի տեսակէտներն ու հարցերը: Ապա նրանք այցելեցին «ԱԼԻՔ»-ի տպարան, «alikonline»-ի գրասենեակ եւ ջերմ մթնոլորտում աւարտւեց հետաքրքիր հերթական հանդիպումը: