Հա

Համայնք

05/01/2022 - 10:55

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան

Կիրակի, թւականիս յունւարի 2-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ պրն. Մասուդ Ռանջբարեանին, իր պատւիրակութան ընկերակցութեամբ եկել էր շնորհաւորելու Նոր տարին եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը:

Կիրակի, թւականիս յունւարի 2-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ պրն. Մասուդ Ռանջբարեանին, իր պատւիրակութան ընկերակցութեամբ եկել էր շնորհաւորելու Նոր տարին եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը: 

Հանդիպմանը նաեւ ներկայ էին, տօնական օրերի առիթով Սրբազան Հօր յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանը, նոյն խորհրդի անդամ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ Հանրային կապի հոգեւոր խորհրդատու արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը նաեւ հայ նահատակների ընտանիքներից ու անձնուրացներից ներկայացուցիչներ: 

Սրբազան Հայրը բարեգալստեան մաղթանքներից յետոյ անդրադարձաւ այն իրողութեան, որ ընդհանրապէս քրիստոնէական եւ պետական տօներն առիթ են ընծայում մեզ իրար շուրջ բոլորւելու եւ ուրախանալու:

Սրբազան Հայրն իր խօսքն ուղղելով քաղաքպետին գնահատեց նրանց ներկայութիւնն եւ ասաց, որ իր տօնական պատգամներում անընդմէջ առ Բարձրեալ Աստւած իր աղօթքն է բարձրացնում Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի եւ Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի եւ միւս բոլոր վարչակարգում ծառայող անձնակազմի արեւշատութեան, առողջութեան ու երկրի եւ ժողովրդի խաղաղութեան ու բարեկեցութեան համար, որովհետեւ հաւատում ենք այն բանին, որ խաղաղութիւնը բարգաւաճման երաշխիքն է, այն ինչ հրեշտակները Քրիստոսի ծննդեան գիշեր աւետեցին մարդկանց եւ աշխարհին: Հրեշտակներն երկնքում երգեցին «Աստծուն փառք բարձրունքներում, խաղաղութիւն երկրի վրայ եւ մարդկանց մէջ հաճութիւն» եւ դրա համար է, որ երկում խաղաղութեան հաստատումը մեր առաքելութիւնն իմանալով, փորձում ենք մարդոց միջեւ սէր, միութիւն եւ հաճութիւն առաջացնել:

Սրբազան Հայրն ի շարս իր խօսքերի դատապարտեց ԱՄՆ-ի գլխաւորութեամբ այն բոլոր խաւար ուժերը, որոնք Քրիստոսի քարոզած սկզբունքների դէմ են գործում: Նա յաւելեց, որ մենք հաւատացած ենք, որ ի վերջոյ պիտի յաղթանակի արդարութիւնն ու խաղաղութիւնը եւ մեր կեանքում առկայ բոլոր դժւարութիւնները, մեր կամքը զօրացնելով՝ մեզ պիտի ուղղորդեն դէպի վերջնական յաղթանակ:

Պրն. Ռանջբարեանը եւս իր հերթին, Սրբազան Հօրն եւ ներկաներին շնորհաւորելով Ս. Ծննդեան եւ Ամանորի տօները՝ մաղթեց Իրանում ապրող բոլոր իրանցիները ի զօրու լինեն հետեւել Քրիստոսի կողմից քարոզած սիրոյն եւ խաղաղութեանը: Նա յաւելեց, որ երկրի խաղաղութեան, ապահովութեան եւ արդարութեան համար բազում հայրենակիցներ իրենց մատաղ կեանքը զոհեցին իրանեան հայրենիքի զոհասեղանին, որոնցից 114-ը հայ նահատակներն են եւ մենք բոլորս պարտական ենք նրանց թափւած արեան եւ սխրագործութիւններին: Նա յաւելեց, որ մեր մէջ տիրող եղբայրութեան ամենամեծ փաստն այն է, որ երբ վտանգւում է Իրանի սահմանները, բոլորը միասնաբար, առանց որեւէ խտրականութեան, մի մարդու պէս մարտի դաշտ են նեեւում պաշտպանելու մեր հայրենիքի հողային ամբողջականութիւնը: Ապա ակնարկեց նահատակ՝ գեներալ Սոլէյմանիի սխրագործութիւններին:

Յաւարտ հանդիպման գնահատւեցին նահատակների ընտանիքներից ներկայացուցիչներ եւ անձնուրացներ:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։