Հա

Համայնք

08/01/2022 - 09:10

Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան

Կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ի կէսօին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ պրն. Սաբաղին, նոյն շրջանի հինգերորդ բաժնի տնօրէն պրն. Բայաթին եւ իրենց ուղեկցող պատւիրակութեանը, որոնք եկել էին շնորհաւորելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները:

Կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ի կէսօին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ պրն. Սաբաղին, նոյն շրջանի հինգերորդ բաժնի տնօրէն պրն. Բայաթին եւ իրենց ուղեկցող պատւիրակութեանը, որոնք եկել էին շնորհաւորելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները:

Սրբազան Հայրը բարեգալստեան մաղթանքներից յետոյ, ողջունելով յարգարժան հիւրերի այցը, ակնարկեց այն իրողութեան, որ մեր տօնական օրերին, Իրանի Իսալամական Հանրապետութեան աւագանին՝ սկսած յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Սէյէդ Ալի Խամենէից մինչեւ օրէնսդիր եւ գործադիր մարմինները յատուկ ուշադրութիւն են դարձնում հայութեան, կրօնական եւ ազգայի իշխանութիւններին, ի մասնաւորի հայ նահատակներին ու անձնուրացներին: Նա ի շարս իր խօսքերի գնահատելով ու արժեւորելով տօնական երկկողմանի այցելութիւններն, ակնարկեց այն ճշմարտութեան, որ Իրանում ապրող բոլոր ազգերն ու կրօնները կողք-կողքի գոյատեւելով կիսել են իրենց ուրախութիւններն ու տխրութիւնները, մի երկիր՝ որ բազում կրօնների ու քաղաքակրթութիւնների օրրան է հանդիսանում: Սրբազան Հայրը իր խօսքում, նաեւ ակնարկեց այն ճշմարտութեան, որ Իրանն տարածաշրջանում իր իշխանութեամբ եւ ժողովրդով մեծ դեր եւ ազդեցութիւն է բանեցնում եւ մենք հպարտ ենք դրա համար: Նա իր խօսքերի աւարտին գնահատեց նրանց այդ բարեբաստիկ նախաձեռնութիւնն եւ իր խօսքը եզրակացնելով պատմական փաստերի հիմամբ յայտնեց, որ հայութիւնը Իրանը ճանաչել է որպէս իր երկրորդ հայրենիքը եւ Իրանի անվտանգութիւնը իր անվտանգութիւնն ու ապահովութիւնն է իմացել:

Պրն. Սաբաղը նաեւ իր հերթին Սրբազան Հօրը եւ ներկաներին շնրոհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը յաւելեց, որ տօնական օրերին իրենց պարտքն են համարում այցելել հայ ժողովրդին ի մասնաւորի հոգեւոր առաջնորդին եւ ազգային իշխանութեանը նաեւ նահատակների ընտանիքներին ու անձնուրացներին, որոնք իրենց կեանքն ու առողջութիւնը զոհեցին իրանեան հայրենիքի հողային ամբողջութեան պահպանութեան համար: Քաղաքապետն իր խօսքերում ակնարկեց այն իրողութեան, որ հայ ժողովուրդը որպէս շինարար եւ հաշտարար ժողովուրդ միշտ իշխանութեան կողքին կանգնելով, նրան սատարել է երկրի բարգաւաճման գործում:

Սրբազան Հայրը միջոցառման աւարտին Աստծուց հայցեց, որ Իրանը իր ղեկավարութեամբ եւ ժողովրդով հանդերձ լինի խաղաղ եւ յաղթական:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Ռէյիսին Մոսկւա ժամանեց
    Ռէյիսին Մոսկւա ժամանեց

     Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, որը Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկերոջ պաշտօնական հրաւէրով, Մոսկւա է ժամանել:

  • Շեմիրանաթի կուսակալի այցը՝ Ս. Մինաս եկեղեցի
    Շեմիրանաթի կուսակալի այցը՝ Ս. Մինաս եկեղեցի

    Կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ին, Շեմիրանաթի կուսակալ Սէյէդ Մեհդի Սադաթին, ընկերակցութեամբ քաղաքի մզկիթների հարցերով ղեկավար հոջ. Քերմանիի եւ քաղաքական հարցերով տեղակալ Սալեքիի՝ Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով այցելեցին Թեհրանի Ս. Մինաս եկեղեցի:

  • Նոր տարւայ պատգամ
    Նոր տարւայ պատգամ

    Նոր տարւայ առաջին այս ժամերին հոգեկան բաւարարութեամբ եւ առ Աստւած բարձրացած գոհաբանական աղօթքով ողջունում եմ ձեզ եւ սրտանց ու անկեղծագոյն զգացումներով շնորհաւորում բոլորիդ մաղթելով, որ սկսւող 2022 Նոր տարին բոլորիս համար լինի աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի մի տարի. տարի՛, որի իւրաքանչիւր օրն ու ժամը իր խորհուրդով մարդ արարածը անկանխատեսելի երեւոյթների, դէպքերի առաջ է կանգնեցնում։

  • Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, վեր սկսեց իր աշխատանքը
    Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, վեր սկսեց իր աշխատանքը

    Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ ի վերջոյ երկար դադարից յետոյ, Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, վերսկսեց իր աշխատանքը:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու հաւատացեալ ժողովրդիս տեղեկացնում ենք, որ գլխաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի, Կրօնական խորհուրդս նկատի ունենալով Հին Բուրաստանում բազում հայորդիների շիրիմների առկայութիւնը, յետ այսու որոշում կայացրեց, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ու Սուրբ Յարութեան տօներին յաջորդող մեռելոցներին, սուրբ եւ անմահ պատարագ մատուցել նաեւ Դուլաբի Հին Բուրաստանի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։