Հա

Համայնք

10/01/2022 - 09:30

Թեհրանի քաղաքապետարանի Արւեստի եւ մշակոյթի վարչութեան պետ հոջ. Ամրուդիի այցն ազգային առաջնորդարան

Երեքշաբթի, 4 յունւարի 2022 թ.-ին, Թեհրանի քաղաքապետարանի Արւեստի եւ մշակոյթի վարչութեան պետ հոջ. Ամրուդին Ամանորեան եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, իր պատւիրակութեան ուղեկցութեամբ այցելեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանին եւ Թեմական խորհրդի ատանապետ ճրտ. Նորայր Արամեանին:

Երեքշաբթի, 4 յունւարի 2022 թ.-ին, Թեհրանի քաղաքապետարանի Արւեստի եւ մշակոյթի վարչութեան պետ հոջ. Ամրուդին Ամանորեան եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, իր պատւիրակութեան ուղեկցութեամբ այցելեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանին եւ Թեմական խորհրդի ատանապետ ճրտ. Նորայր Արամեանին:

Սրբազան Հայրն ողջունելով յարգարժան պաշտօնեային եւ նրան ուղեկցող պատւիրակութեանն ասաց, որ այս օրերը մեզ հնարաւորութիւն են ընձեռնում ցուցաբերել սէրն ու յարգանքը միմեանց հանդէպ, նաեւ անդրադարձաւ Իրանում ապրող կրօնների միջեւ առկայ բարեկեցիկ յարաբերութիւններին, որոնցով մենք հպարտանում ենք եւ դա ուսանելի յատկանիշ է օտարների համար։ Սրբազան Հայրն ընդգծեց, որ Իրանի ցայտուն յատկանիշներից է միմեանց վշտերին ու ուրախութիւններին մասնակցելը։ Ապա անդրադարձաւ այն իրողութեան, որ Իրանում կրօնական միւս համայնքների՝ յատկապէս քրիստոնեաների վայելած ապահովութիւնն ու անվտանգութիւնն արդիւնքն է քաղաքապետարանի տարբեր շրջանների տնօրէնների կողմից եկեղեցիների եւ այլ ագային կենտրոների նկատմամբ տածած ուշադրւթեան. նաեւ յաւելեց, որ քաղաքապետարնի պատասխանատուները, բոլորի, ինչպէս նաեւ հայութեան համար ապահովում են յարմարաւէտ կենցաղային պայմաններ. նաեւ ընդգծեց, որ անձամբ եւ թէ Թեմական խորհուրդը յորդորում են ժողովուրդ եւ կառավարութիւն յարաբերութիւնները եւ դա համարում են իրանական հասարակութեան եզակի արժանիքը: Սրբազան Հայրն իր խօսքի մէկ այլ հատւածում հաստատեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը, թէեւ իսլամ է, բայց երբեք չի զատորոշել մեզ մոսուլման հայրենակիցներից, քրիստոնեաներին համարելով, որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջին կարգի քաղաքացիներ եւ այդ իսկ պատճառով մենք մեզ համարում ենք մէկ ազգ:

Հոջ. Ամրուդին իր հերթին գոհունակութիւն յայտնելով ընդունելութեան կապակցութեամբ, Սրբազան Հօրը քաջառողջութիւն եւ բարօրութիւն մաղթեց։ Նա իր խօսքում ընդգծելով կրօնների բազմաթիւ ընդհանրութիւններն ասաց, որ Աստծու, յարութեան եւ մարգարէութեան հանդէպ հաւատքն այն ընդհանուր հաւատալիքներ են, որոնց հետեւելով կը կառուցենք իդեալական հասարակութիւն: Նա նաեւ ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը որպէս մարգարէական ուսուցումների վրայ հիմնւած հասարակութիւն, վտանգի պահին զոհաբերում է իր կեանքը յանուն իրենց ընդհանուր հայրենիքի պաշտպանութեան: Նա յաւելեց, որ Իրան-Իրաք պատերազմում ընկած հայ նահատակներն իրենց արիւնը խառնեցին մուսուլման այլ նահատակների արեան հետ։

Իր խօսքի աւարտին, նա անդրադարձաւ գեներալ Սոլէյմանիի Սիրիայում եւ Իրաքում քրիստոնէական սրբավայրերի պահպանման համար կատարած սխրագործութիւններին:

Հանդիպման աւարտին յարգարժան հիւրը Սրբազան Հօրը փոխանցեց Ամանորեան եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով պատրաստած յուշագիրն ու նահատակների այցելութեան իրադարձութիւնների պատմութիւնը պարունակող այաթ. Խամենէիի գրչին պատկանող գիրքը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։