Հա

Համայնք

10/01/2022 - 09:40

Սրբազան Հայրը հանդիպեց Իսլամական ուսումնասիրութիւնների միջազգային ինստուտի տնօրէնի եւ Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի պատասխանատուների հետ

Երեքշաբթի, 4 յունւարի 2022 թ.-ին, Իսլամական ուսումնասիրութիւնների միջազգային ինստիտուտի տնօրէն՝ հոջ. դոկտ. Մոհամմադ Ալի Շոմալին եւ Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի տնօրէն Մոհամմադ Սադեղ Ամին Դինը Ամանորեան եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով եւ Ղոմի իսլամական ճեմարանների տնօրէն այաթ. Էրաֆիի շնորհաւորական ուղերձը փոխանցելու նպատակով, այցելեցին Թեհրանի հայոց թենի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Հանդիպման ընթացքին ներկաները ակնարկեցին երկու կենտրոնների միջեւ տեղի ունեցած համագործակցութիւնների պատմականին, ապա տեղի ունեցաւ խորհրդակցութիւն յարաբերութիւնների ընդլայման վերաբերեալ:

Միեւնոյն ժամանակ, նոյն կազմակերպութեան միջազգային ոլորտում աշխատող իսլամ հոգեւորականները այցելեցին Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, ուր ազգ. առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը ողջունելով հիւրերին բացատրութիւններ տւեց եկեղեցու ճարտարապետութեան խորհրդաբանութեան, եօթ խորհուրդների, հայ եկեղեցու բնոյթի եւ պաշտամունքի ու ծիսական կեանքի մասին եւ ապա անդադարձաւ Հայոց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Աստւածաբանութեանը:

Ապա Սրբազան Հայրը յարգարժան հիւրերի ընկերակցութեամբ միացան եկեղեցում ներկայ հիւրերին: Սրբազան Հայրը ողջունելով նրանց, իր խօսքերում անդադարձաւ քրիստոնէութեան եւ իսլամութեան մէջ աղօթքի տեսակներին ու նմանութիւններին, ապա կարեւորելով բարեխօսական աղօթքը, երկու կրօնների հաւատացեալներին յորդորեց աղօթել միմեանց համար: Հոջ. Շոմալին եւս իր հերթին ասաց, որ քրիստոնեաները ըստ իսլամական համոզմունքների, մուսուլմանների բարեկամներ եւ դաշնակիցներն են համարւում եւ դրա կենդանի փաստը Իրանի պատմութեան ընթացքում իսլամ-քրիստոնեայ համայնքների սերտ յարաբերութիւնն է։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։