Հա

Համայնք

15/01/2022 - 10:50

Հանդիպում՝ Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր հանդիպում Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման նպատակով:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր հանդիպում Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման նպատակով:

Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը, Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոյն, կոնկուրսի սուրբգրային հարցերի կազմող, մշակող՝ տկն. Գեանջէն, կրօնի ուսուցչուհիներ՝ Սիլւա Գրիգորեանը եւ Ժանէթ Խամիս Հեսարը:

Քննարկումների արդիւնքում եղան բազմաթիւ առաջարկներ, հնչեցին հարցումներ եւ արծարծւեցին մտահոգութիւններ։ Հանդիպմանը երկուստեք համաձայնութեան եկան 2 կարեւոր հարցերի շուրջ` 35 տարիներ առաջ գործածութեան մէջ դրւած, կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ դասագրքերում զետեղւած նիւթերի աւելի դիւրինացման՝ դասագրքերի ծաւալի նւազեցման ուղղութեամբ:

Արդիւնքում որոշւեց առաջարկութիւններն աւելի յղկելու եւ արդիւնաւէտ քայլերի դիմելու համար խորհրդակցական, մասնագիտական հանդիպումներ ունենալ նաեւ բարձրաստիճան հոգեւորակնների եւ պատկան պատասխանատուների հետ։ 

Ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի խօսքով, այս հանդիպումնները կը կրէն շարունակական բնոյթ եւ անհրաժեշտ է հետեւողականութեամբ շարունակել գործընթացը, մինչեւ վերջնական արդիւնքի գրանցումը. յատկանշական է այն, որ կոնկուսի սուրբգրային հարցերի աղբիւրները հնարաւոր փոփոխութեան կենթարկւեն ոչ մօտ ապագայում, ելնելով այն հանգամանքից, որ նոր դասագրքերը վերանայւելու, այնուհետեւ պատասխանաու գրասենեակի կողմից (سازمان تالیف کتب درسی) վաւերացւելու դէպքում միայն կը դասաւանդւեն դպրոցների միջնակարգ Բ օղակի երեք դասարաններում, հետեւաբար առնւազն չորս տարի յետոյ միայն, այդ դասագրքերը կարող են դառնալ կոնկուրսի հարցերի աղբիւրներ:

Նշելի է, այս գործընթացը իրականացւում է Սրբազան Հօր հովանաւորութեամբ եւ խորհուրդներով:

 

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/73368-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9c6383b170

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։