Շաբաթ, 15 յունւարի 2022 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էստոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին:
Շաբաթ, 15 յունւարի 2022 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էստոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին: Հիւրերը եկել էին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանին։
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց յարգոյ հիւրերին: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու ազգային-եկեղեցական եւ Էսթոնիայի հայկական համայնքի մասին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ