Հա

Համայնք

23/01/2022 - 10:18

Սրբազան հօր հանդիպումները

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանին, ժամանակի Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետեւ միաժամանակ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Էդւարդ Բաբախանեանին, «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն պրն. Յովսէփ Աւետեանին եւ Քոյէթի ազգայիններից եւ ժամանակի Ազգային վարչութեան անդամ պրն. Զարէհ Յակոբեանին եւ իր տիկնոջ տկն. Լիդա Յակոբեանին:

«alikonline.ir»- Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանին, ժամանակի Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետեւ միաժամանակ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Էդւարդ Բաբախանեանին, «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն պրն. Յովսէփ Աւետեանին եւ Քոյէթի ազգայիններից եւ ժամանակի Ազգային վարչութեան անդամ պրն. Զարէհ Յակոբեանին եւ իր տիկնոջ տկն. Լիդա Յակոբեանին:

 

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ «ՓԻՒՆԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԲՐԻԷԼ ՉԷՄՊԷՐՃԵԱՆԻՆ

Հինգշաբթի թւականիս յունւար20-ի յետմիջօրէին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց ազգային բարերար, «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ եւ Ս. Էջմիածնի «Ս. Գրիգոր լուսաւորիչ» եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիեան Իշխան» շքանշանակիր Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանին ընկերակցութեամբ պարոնայք Հրանդ Եպիսկոպոսեանի եւ Միքայէլ Համբարձումեանի:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Չէմպէրճեանին եւ իր ընկերակիցներին: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու Հայաստանի ներքաղաքական կեանքի, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութեան մասին:

 

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՐՆ. ԷԴՒԱՐԴ ԲԱԲԱԽԱՆԵԱՆԻՆ

Չորեքշաբթի թւականիս յունւարի 19-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց ժամանակի Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետեւ միաժամանակ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Էդւարդ Բաբախանեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց պրն. Բաբախանեանին: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու համայնքիս ազգային-եկեղեցական կեանքի մասին:

 

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՐՆ. ՅՈՎՍԷՓ ԱՒԵՏԵԱՆԻՆ

Երեքշաբթի թւականիս յունւարի 18-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն պրն. Յովսէփ Աւետեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց պրն. Աւետեանինեւ նրան իր աշխատանքի մէջ նորանոր յաջողութիւններ մաղթեց: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու համայնքիս ազգային-եկեղեցական կեանքի մասին:

 

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ԶԱՐԷՀ ԵՒ ԼԻԴԱ  ՅԱԿՈԲԵԱՆՆԵՐԻՆ

Կիրակի թւականիս յունւարի16-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Քոյէթի ազգայիններից եւ ժամանակի Ազգային վարչութեան անդամ պրն. Զարէհ Յակոբեանին եւ իր տիկնոջ տկն. Լիդա Յակոբեանին, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց յարգոյ հիւրերին: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու ազգային-եկեղեցական եւ Քոյէթի հայ համայնքի մասին:

 

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։