Շաբաթ, 22 յունւարի 2022 թ.-ին, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը հերթական հանդիպում ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:
Շաբաթ, 22 յունւարի 2022 թ.-ին, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը հերթական հանդիպում ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:
Հանդիպման նպատակն էր Սրբազան Հօր խորհուրդներով ծրագրել միջնակարգ Բ օղակի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների «Ադիան» (կրօն) առարկայի դասագրքերի վերանայման գործընթացը:
Հանդիպմանը ներկայ էին՝ կրօնի ուսուցչուհի Սիլւա Գրիգորեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը:
Կրթական խորհրդի ատենապետը մանրամասնօրէն զեկուցեց վերոնշեալ թեմայի շուրջ ունեցած հանդիպումներից:
Սրբազան Հայրը թելադրեց, որ հարկաւոր է Ասորի Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան Ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու բանակցութիւնները շարունակել դասագրքերի վերանայման ուղղութեամբ:
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ