Հա

Համայնք

09/02/2022 - 13:50

«Համազգային»-ը Նոր Ջուղա մեկնելուց առաջ այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ

Երէկ, «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնին մասնակցելու նպատակով Իրան ժամանած «Համազգային» թատերախումբն այցելեց թերթիս խմբագրատուն հանդիպելով «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագրին, վարչութեան նախագահին եւ խմբագրութեան աշխատակազմին:

«ԱԼԻՔ» - Երէկ, «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնին մասնակցելու նպատակով Իրան ժամանած «Համազգային» թատերախումբն այցելեց թերթիս խմբագրատուն հանդիպելով «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագրին, վարչութեան նախագահին եւ խմբագրութեան աշխատակազմին:

Հանդիպմանը, որտեղ ներկայ էին՝ «Ալիքօնլայն»-ի պատասխանատու խմբագիրը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան ներկայացուցիչներն, անցաւ ջերմ մթնոլորտում, ուր հիւրերը կիսւեցին տպաւորութիւններով միաժամանակ ծանօթանալով իրանահայ 90-ամեայ թերթի գործունէութեանը:

Յիշեցնենք, որ թատերախումբն Իրան է ժամանել 6 հոգանոց կազմով՝ «Լոռեցի Սաքօն» ներկայացմամբ, որն ի դէպ, «Ֆաջր»-ում բեմ բարձրանալուց յետոյ արժանացել է ժիւրիի յատուկ ուշադրութեանը: Ներկայացումը հայ հանդիսատեսի համար խաղարկւելու է նաեւ այսօր՝ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան բեմում, իսկ վաղը՝ Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահում:

Յատկանշական է, որ փառատօնի երկրորդ օրւայ ներկայացումների շրջանակում «Լոռեցի Սաքօն» բեմականացւել է երկու անգամ, որտեղ հանդիսատեսի կողքին ներկայ է եղել նաեւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան դոկտ. պրոֆ. Արսէն Աւագեանը:

Անւանի դերասան Արման Նաւասարդեանը պատմեց, որ Արցախեան 44-օրեայ պատերազմից մի երկու ամիս անց «Համազգային»-ը մանկական ներկայացում բեմադրելու համար այցելում է Արցախի հեռաւոր գիւղեր:

Պատմեց, որ ներկայացումների ժամանակ երեխաների ծիծաղը չէր դադարում ու միայն երեկոյթներից մէկի ժամանակ նկատել է, որ մի կին հեկեկում ու լաց է լինում: Ներկայացումից յետոյ գտնում է կնոջն ու հարցնում՝ ինչի էր լալիս.

Կինն էլ թէ՝ «երկու ամիս ա ինչ կռիւն աւարտւել ա ու առաջին անգամ լսում եմ երեխայիս ծիծաղի ձայնը»...

Ու էստեղ լռեց դերասանը ու երկար ժամանակ փակ պահեց աչքերը:

Իսկ ներկայացման ռեժիսոր Նարինէ Գրիգորեանը Արմանի պատմածին աւելացրեց, որ ներկայացումները համընկել էին Նոր տարւայ տօնական օրերին ու նւէրների մեքենան ձեան պատճառով ուշանում էր: Պատմեց, որ ինքը (Նարինէն) բեմից դիմելով երեխաներին ասել է՝ ձեր նւէրները Ձմեռ պապը կը դնի ձեր տօնածառի տակ...ու երեխաներից մէկը մօտենում ու ասում է «բայց մենք ծառ չենք դնելու»...

Ու Նարինէն պատմելիս աչքերը լցրեց...

 

Յարակից լուրեր

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Նոռուզի արձակուրդների առիթով «Ալիք»-ի խմբագրատունը եւ «Ալիքօնլայն»-ը արձակ լինելով չեն աշխատելու մարտի 20-ից մինչ ապրիլի 2-ը:

  • Քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը՝ «Ալիք»-ում
    Քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը՝ «Ալիք»-ում

    Իրանի Իսլ. յեղափոխութեան 44-ամեակին նւիրւած միջոցառումների ծիրում կազմակերպւած զբօսաշրջութեանը նւիրւած ցուցահանդէսին՝ ինչպէս նաեւ պաշտօնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանից Իրան էր ժամանել հայկական պատւիրակութիւն: Փետրւարի 12-ին «Ալիք» օրաթերթ այցելեց «Կովկաս» ինստիտուտի փորձագէտ, քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը, ով իր գործընկեր փորձագէտների հետ այդ պատւիրակութեան կազմում էր:

  • Հայաստանի Ձմեռային Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդների այցն ազգային առաջնորդարան
    Հայաստանի Ձմեռային Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդների այցն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, փետրւարի 2-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի պարալեռնադահուկային «Ֆաջր» միջազգային մրցոյթին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդներ՝ Հայկ Աբգարեան, Ստասիկ Նազարեան, Տիգրան Գրիգորեան եւ Էրիկ Գրիգորեանին, որոնցից երկուսն Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով զինհաշմւած տղաներից են: Այցելուներին ուղեկցում էին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան ներկայացուցիչները:

  • Հայաստանի ձմեռային Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդների այցն՝ «ԱԼԻՔ» օրաթերթ
    Հայաստանի ձմեռային Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդների այցն՝ «ԱԼԻՔ» օրաթերթ

    Հինգշաբթի, փետրւարի 2-ին, «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն են այցելել Իրանի պարալեռնադահուկային «ՖԱՋՐ» միջազգային մրցոյթին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները:

  • Մեր բաժանորդների ուշադրութեան
    Մեր բաժանորդների ուշադրութեան

    «Ալիք» օրաթերթի սիրելի եւ պատւելի բաժանորդ.

    Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մի քանի օր շարունակ Կենտրոն եւ դրան յարակից մի քանի հատւածներում ունենալու ենք օրաթերթի ցրման հետ կապւած անկանոն իրավիճակ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։