Հա

Համայնք

25/04/2022 - 13:30

«Զանգեզուրի միջանցք չի՛ լինելու». Աշոտ Մելքոնեանը՝ Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառման ընթացքում

Երէկ՝ ապրիլի 24-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառումը: Օրւայ բանախօսն էր ՀՀ ազգ. ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն՝ դոկտ. պրոֆ. Աշոտ Մելքոնեանը:

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 24-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառումը: Օրւայ բանախօսն էր ՀՀ ազգ. ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն՝ դոկտ. պրոֆ. Աշոտ Մելքոնեանը:

Ծրագրի սկզբին Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախմբի անունից հանդէս եկաւ Սարինէ Թորոսեանը, որի ընթացքում անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի խորհրդին նշեց, որ հայութիւնն ապրում է իր պատմութեան ամենաբարդ ժամանակահատւածում, եւ մեր առջեւ վեր են յառնել ահռելի մարտահրաւէրներ: Նա շեշտեց, որ արցախեան վերջին պատերազմի հետեւանքով ունեցած տարածքային եւ մարդկային կորուստները, հայաստանեան իշխանութիւնների անգործութիւնը եւ նրանց կողմից առաջ քաշած ապազգային քաղաքականութիւնը հայութեանը կանգնեցրել է պետականութեանը սպառնացող խնդիրների առջեւ:

Այնուհետեւ հանգմանալից ելոյթով ներկայացաւ ՀՀ ազգ. ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն՝ դոկտ. պրոֆ. Աշոտ Մելքոնեանը

Պրոֆ. Մելքոնեանը նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը տեղափոխւել է նոր փուլ եւ պայքարին նոր լիցք է հաղորդւել, մասնաւորապէս նախօրէին՝ ապրիլի 23-ին, Երեւանում տեղի ունեցած բազմահազարանոց ջահերով երթից յետոյ, որին նաեւ միացել էին սփիւռքեան տարբեր համայնքներից:

Օրւայ բանախօսն իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ հայութեանը եւ հայոց պետականութեանը սպառնացող վտանգներին, արցախեան վերջին պատերազմի հետեւանքներին, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումներին, Հայ Դատի պահանջատիրութեան, Ցեղասպանութեան 107-րդ տարելցին, կարեւորեց Ցեղասպանութեան ժխտողականութեան դատարպարտումը, պահանջատիրութեան գործընթացի ապահովումը: Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին Աշոտ Մելքոնեանը անդրադարձաւ յարաբերութիւնների կարգաւորման նախորդ փորձերին, եւ ձախողումներին: Նա նկատեց, որ Թուրքիան չի փոխւել, եւ երբ հարեւանդ չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործութիւնը, նշանակում է, որ նա կարող է կրկնել իր նախնիների կատարած յանցագործութիւնը, եւ իր ժխտողական քաղաքականութեամբ համարւում է ցեղասպան երկիր, հետեւաբար, իրականում չի ցանկանում բարելաւել յարաբերութիւննները մեզ հետ, եւ դա կարող է հայկական ազգային շահի հաշւին լինի եւ ոչ թէ օգտին:

Աշոտ Մելքոնեանը նաեւ անդրադարձաւ Ադրբեջանի՝ ամենաբարձր նախագահի մակարդակով միջազգային հարթակներից հնչող յայտարարութիւններին՝ «Զանգեզուրի միջանցքի» եւ դրա կեանքի կոչման հեռանկարի մասին, եւ պնդեց, որ այդ ծրագրով Ադրբեջանը փորձում է մասնատել Հայաստանը, եւ «Զանգեզուրի միջանցք» չի՛ լինելու:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը:

Նա անդրադարձ կատարեց Ցեղասպանութեան հարցին եւ սփիւռքի բարձր դերակատարութեանը համայն աշխարհին Հայ Դատի հարցը ներկայացնելու վերաբերեալ:

Ծրագրի աւարտին ելոյթով ներկայացաւ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր ելոյթի ընթացքում կարեւորեց հայութեան պահանջատիրական ոգու ամրապնդման շարունակականութեան ապահովմանը, կարեւորեց ապազգային քաղաքականութիւններից հրաժարւելու անհրաժեշտութեանը, եւ Հայ Դատի պաշտպանութեանը միտւած քայլերին:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական յայտագրով եւ կատարումներով:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/75095-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-107-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId5f198ba929

Յարակից լուրեր

  • Ծխական քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների եւ հայ լուսանկարիչների հաւաք ազգային առաջնորդարանում
    Ծխական քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների եւ հայ լուսանկարիչների հաւաք ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 28 յունիսի 2022 թ.-ի կէսօրին, ազգային առաջնորդարանի դահլիճում, հրաւէրովը՝ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի վարիչ քարտուղարի տկն. Շաքէ Եղիայեանի եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ գումարւեց ծխատէր քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների դիւանների եւ հայ լուսանկարիչների համատեղ հանդիպումը, որի հիմնական նպատակն էր եկեղեցական սրբազան արարողութիւնների կատարման ընթացքին, որքան հնարաւոր է լինել պարտաճանաչ ու նախանձախնդիր։

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան ներկայացուցիչներին

    Երկուշաբթի, 27 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան տնօրէն Արգին Օհանեանին, իր տիկնոջ եւ անմիջական օգնական Սիւնէ Դանիէլեանին, Վարանդ Գրիգորեանին եւ Արտեմ Ղարիբեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու իրենց կենտրոն եւ զեկուցելու իրենց աշխատանքների մասին:

  • Քահանայից դասի շնորհաւորութեան այցելութիւնը թեմակալ առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի առիթով
    Քահանայից դասի շնորհաւորութեան այցելութիւնը թեմակալ առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի առիթով

    Երկուշաբթի, 27 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի Քահանայից դասն անակնկալ կերպով ազգային առաջնորդարանի դահլիճում տօնեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակը:

  • Հայրապետական մաղթանք եւ ծաղկեայ փիլոնի շնորհում
    Հայրապետական մաղթանք եւ ծաղկեայ փիլոնի շնորհում

    Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս եկեղեցում եւ յընթացս սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի կոնդակի ընթերցում, որով ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք էր շնորհւում քահանայ հայրերին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 25 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց գիտական խմբի անդամներին, որոնց ընկերակցում էին «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակից Ռազմիկ Դաւթեանը: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդում «Արտակ Մանուկեան» թանգարանի կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։