Հա

Համայնք

27/04/2022 - 09:30

Սիրիայի դեսպանի այցն ազգային առաջնորդարան

Երկուշաբթի, 25 ապրիլի 2022 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան դոկտ. Շաֆիք Տաիուպին։

Երկուշաբթի, 25 ապրիլի 2022 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան դոկտ. Շաֆիք Տաիուպին։ 

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին եւ յայտնեց, որ առաջնորդարան իր տունն է։ Պրն. դեսպանը իր անհուն ուրախութիւնը յայտնեց այս այցելութեան առիթով, շնորհաւորեց Սրբազան Հօրն ու հայ համայնքին մեր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով եւ իր զօրակցութիւնը յայտնեց հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով, շեշտելով, որ հայ ժողովրդի այն զաւակները, որոնք Սիրիայում են ապրում եւ գործում ամենահաւատարիմ քաղաքացիներն են Սիրիական հայրենիքի։ 

Սրբազան Հայրն իր կարգին շեշտեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է սիրիական հայրենիքին եւ արաբ ժողովրդին, որ Հայոց Ցեղասպանութեան տարիներին տէր կանգնեց մեր ժողովրդին։ 

Այնուհետ խօսւեց հայ-սիրիական պատմական-մշակութային յարաբերութիւնների եւ հայ ժողովրդի ու սիրիական տնտեսութեան, ճարտարարւեստին բերած ներդրումի մասին։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Ծխական քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների եւ հայ լուսանկարիչների հաւաք ազգային առաջնորդարանում
    Ծխական քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների եւ հայ լուսանկարիչների հաւաք ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 28 յունիսի 2022 թ.-ի կէսօրին, ազգային առաջնորդարանի դահլիճում, հրաւէրովը՝ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի վարիչ քարտուղարի տկն. Շաքէ Եղիայեանի եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ գումարւեց ծխատէր քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների դիւանների եւ հայ լուսանկարիչների համատեղ հանդիպումը, որի հիմնական նպատակն էր եկեղեցական սրբազան արարողութիւնների կատարման ընթացքին, որքան հնարաւոր է լինել պարտաճանաչ ու նախանձախնդիր։

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան ներկայացուցիչներին

    Երկուշաբթի, 27 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան տնօրէն Արգին Օհանեանին, իր տիկնոջ եւ անմիջական օգնական Սիւնէ Դանիէլեանին, Վարանդ Գրիգորեանին եւ Արտեմ Ղարիբեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու իրենց կենտրոն եւ զեկուցելու իրենց աշխատանքների մասին:

  • Քահանայից դասի շնորհաւորութեան այցելութիւնը թեմակալ առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի առիթով
    Քահանայից դասի շնորհաւորութեան այցելութիւնը թեմակալ առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի առիթով

    Երկուշաբթի, 27 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի Քահանայից դասն անակնկալ կերպով ազգային առաջնորդարանի դահլիճում տօնեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակը:

  • Հայրապետական մաղթանք եւ ծաղկեայ փիլոնի շնորհում
    Հայրապետական մաղթանք եւ ծաղկեայ փիլոնի շնորհում

    Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս եկեղեցում եւ յընթացս սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի կոնդակի ընթերցում, որով ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք էր շնորհւում քահանայ հայրերին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 25 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց գիտական խմբի անդամներին, որոնց ընկերակցում էին «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակից Ռազմիկ Դաւթեանը: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդում «Արտակ Մանուկեան» թանգարանի կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։