Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը սառնարաններ է նւիրւել Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնին:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը սառնարաններ է նւիրւել Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնին:
Երէկ՝ մայիսի 9-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպել է ԿՕՄ-ի յանձնախմբի անդամների հետ, եւ նրանց է նւիրել 3 սառնարաններ:
Պատգամաւորի ջանքերով նաեւ՝ թւով 15 սառնարաններ են տրամադրւել ԿՕՄ-ին՝ յատուկ զեղչային պայմաններով, որոնց Կարիքաւորներին օժանդակող մարմինը ձեռք է բերել բարերարների աջակցութեամբ, իսկ սառնարանները տրամադրւել են «Սահակեան» բարեսիրական կենտրոնին նոր յարկաբաժնի հնարաւորութիւնների համալրման նպատակով:
Սառնարանները, այն կարեւոր կենցաղային սարքերից մէկն է, որոնց պահանջն են ունեցել ԿՕՄ-ի կողմից աջակցութիւն ստացող «Սահակեան» բարեսիրական կենտրոնը, որի բաւարարման նպատակով՝ յանձնախումբը դիմել է պատգամաւոր Արա Շահվերդեանին:
Արա Շահվերդեանն էլ իր հերթին անյապաղ արձագանգել է դիմումին, ապահովելով եւ զեղչային յատուկ պայմաններ ստեղծելով նրանց համար, նա նաեւ նրանց է նւիրել 3 սառնարաններ: