Հա

Համայնք

11/05/2022 - 14:00

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած միջոցառում ոչ-հայ լսարանի համար

Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար դատի մասին բարձրաձայնելը աշխարհով մէկ եւ ի մասնաւորի Թեհրանում՝ մեր ոչ-հայ հայրենակիցների շրջանակներում, տասնամեակներ եղել է այն առաքելութիւնը, որին լրջօրէն հետամուտ է եղել Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն («ՀՈՒՍԿ» հաստատութիւն)՝ Հայ Դատի յանձնախումբը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար դատի մասին բարձրաձայնելը աշխարհով մէկ եւ ի մասնաւորի Թեհրանում՝ մեր ոչ-հայ հայրենակիցների շրջանակներում, տասնամեակներ եղել է այն առաքելութիւնը, որին լրջօրէն հետամուտ է եղել Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն («ՀՈՒՍԿ» հաստատութիւն)՝ Հայ Դատի յանձնախումբը:

Ահաւասիկ, կովիդի պատճառով երկամեայ ընդմիջումից յետոյ, երէկ՝ մայիսի 10-ի երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միջոցառում Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով, ոչ-հայ լսարանի համար, Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբի) դահլիճում: Միջոցառումը, որը իրենց ներկայութեամբ պատւել էին Իսլ. խորհրդարանի Զրադաշտների պատգամաւորը,ասորիների ներկայացուցիչը, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների յարակից բաժինների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ,Իրանում ԻԿՕՄ-ի նախագահը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ատենապետներ, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների, միութիւնների ու կառոյցների ներկայացուցիչներ, Իրանի քաղաքական ու մտաւորական շրջանակներ եւ մեծ թւով լրագրողներ, մեկնարկեց Իրանի պետական հիմնով: Հայ Դատի խօսքը պարսկերէնով ներկայացրեց Սարինէ Թորոսեանը, ով ընդգծեց, որ իրանցիները առաջին ազգերից էին, որոնք հէնց Ցեղասպանութեան տարիներին, շնորհիւ իրանցի մտաւորականների ու դիւանագէտների, հարցին իրազեկ դարձան եւ Իրանը դարձաւ ապահով ապաստարան Ցեղասպանութիւնից ճողոպրածների ու ապաստանեալների համար եւ Իրանում հայերի ու մուսուլմանների եւ բոլոր իրանցիների խաղաղ գոյակցութիւնը լաւագոյն վկան է պատմական այս իրողութեան: Նա ապա անդրադարձաւ Թուրքիայի միջոցով ներկայ ժամանակահատւածում եւս շարունակւող պանթուրքիստական նկրտումների, ի մասնաւորի 2020 թւականին ահաբեկչական խմբաւորումների Բաքու փոխադրելով եւ սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւններին եւ Արցախի բռնագրաււած տարածքներում եւ Իրանին կից սահմաններում սիոնիստական նոր ռազմայենակների կառուցմանը, դա սպառնալիք համարելով Իրանի եւ Հայաստանի անվտանգութեան համար: Միջոցառմանը ցուցադրւեց փաստավաւերագրական տեսաֆիլմ Հայոց Ցեղասպանութեան եւ դիւանագիտական հետագայ զարգացումների մասին: Ծրագիրը յագեցած էր բանախօսութիւններով: Մոհամմադ Բաղեր Ամիրանին, որպէս առաջին բանախօս հակիրճ պատմական ներկայացնելով, կարեւորեց Թուրքիայի դէմ տնտեսական բոյկոտի արշաւը: Աթուսա Սամիին, ով «Նեշանէ» հրատարակչութեան տնօրէնն է եւ ունի բազմաթիւ թարգմանութիւններ՝ անգլերէնից-պարսկերէնի, ինչպէս՝ Հայաստանի Հանրապետութեան երկհատոր գիրքը, ներկայացրեց իր վերջին թարգմանութիւններից՝ Թաներ Աքչամի գրչին պատկանող «Ցեղասպանութեան հրահանգը» գիրքը, որի շնորհանդէսը կատարւել է ժամանակին: Իրանի գէօպոլիտիկ ինստիտուտից Աֆշին Մոթաղին իր ելոյթի ընթացքում դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը, հիմնարկի պատրաստակամութիւնը յայտնեց Ցեղասպանութեան հարցով ՀՈՒՍԿ-ի հետ համատեղ միջոցառումներ իրականացնել: Վերջին բանախօս հրաւիրւեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որն անդրադառնալով պանթուրքիզմի եւ սիոնիզմի միմեանց կապակցող օղակների մասին, կարեւորեց ապագայի տեսլականով ծրագրամշակման անհրաժեշտութիւնը:

Օրւայ եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Ցեղասպանութեան դատապարտմանը եւ ընդգծեց, որ Հայաշխարհը երբեք չի մոռանալու ցեղասպանի իրականացրած Ցեղասպանութիւնը, հակառակ ներկայի քաղաքական ժխտողական քայլերի, եւ համայն աշխարհում 10 միլիոն հայութիւնը շարունակելու է իր պայքարը:

Միջոցառմանը ցուցադրւեց երաժշտագէտ եւ երաժշտութեան դասախօս՝ դոկտ. Վարդան Սահակեանի մշակած «Համայն մարդկութիւնը մէկ մարմնի անդամներ են» երաժշտական տեսահոլովակը:

Միջոցառման գեղարւեստական բաժնում դաշնամուրի կատարումներով ելոյթ ունեցաւ Դերէն Բրաթեանը, իսկ ջութակի կատարումներով Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը:

Միջոցառումը աւարտւեց ընդունելութեամբ:

Լուսանկարները՝ Հատիսի

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/75421-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-107-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd5b302c233

Յարակից լուրեր

  • Դոկտոր Էհսան Մովահեդեանի զեկոյցը՝ ՀՈՒՍԿ-ի կազմակերպած «Կովկասեան աշխարհաքաղաքական հաւասարումները» սեմինարին, որին մասնակցել են իրանցի եւ Հայաստանից ժամանած փորձագէտներ
    Դոկտոր Էհսան Մովահեդեանի զեկոյցը՝ ՀՈՒՍԿ-ի կազմակերպած «Կովկասեան աշխարհաքաղաքական հաւասարումները» սեմինարին, որին մասնակցել են իրանցի եւ Հայաստանից ժամանած փորձագէտներ

    Իմ այս քննարկումը մեծ թւով հայ համալսարանական դասախօսների եւ հայաստանյան լրատւամիջոցներում աշխատող մարդկանց, կամ քաղաքական կուսակցութիւնների ակտիւիստների եւ պատգամաւորական շրջանակների հետ զրոյցի եւ հարցումների արդիւնք է, ինչը կատարել եմ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում:

  • Նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան՝ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողով իրանցի փորձագէտների մասնակցութեամբ
    Նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան՝ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողով իրանցի փորձագէտների մասնակցութեամբ

    «ԱԼԻՔ», Կ. Դ. - Նախաձեռնութեամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան կիրակի, մարտի 5-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) դահլիճում կայացաւ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը Իրանի քաղաքական-հասարակական ու մտաւորական զեկուցաբերների ելոյթներով՝ ոչ-հայ լսարանի համար:

  • Նշանաւորւեց ՀՈՒՍԿ-ի անցած 40-ամեայ ուղին
    Նշանաւորւեց ՀՈՒՍԿ-ի անցած 40-ամեայ ուղին

    Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ՝ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնը (ՀՈՒՍԿ) բոլորեց իր գործունէութեան 40-ամեակը: Հայ Դատ, հայկականութիւն եւ հայ ժողովրդի գոյապայքարը իմաստաւորող եւ դրանց ուժ ու ոգի փոխանցող Հայրենիքի գաղափարով տոգորւած միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Իրանի, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների պետական հիմներով:

  • ԽՕՍՔ. 40-ամեայ վիթխարի աշխատանք եւ հարուստ կենսագրութիւն...
    ԽՕՍՔ. 40-ամեայ վիթխարի աշխատանք եւ հարուստ կենսագրութիւն...

    Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնը (ՀՈՒՍԿ) նշում է իր գործունէութեան 40-րդ պատկառելի ամեակը։ Որպէս հասարակա-քաղաքական մի հաստատութիւն, ՀՈՒՍԿ-ի կեանքի կոչումն ու գործունէութիւնը զուգահեռաբար համընկել է մօտաւորապէս իրանական յեղափոխութեան (1979թ.) արդէն աւելի քան 40-ամեայ իրողութեան հետ։ Դա, սակայն, պատահականութեան արդիւնք չէ եւ փաստօրէն՝ ժամանակագրական առումով խիստ անհրաժեշտ ու բնական իրադարձութիւն պէտք է համարել նախորդ դարի 80-ական թւականների Իրանում քաղաքական նոր խմորումներին զուգընթաց՝ հայկական իրականութեան մէջ եւս ժամանակին համահունչ քաղաքականապէս առաջընթաց արձանագրելու տրամաբանական երեւոյթը։

  • Դասախօսական երեկոյ՝ «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութիւնների կիզակէտում» թեմայով
    Դասախօսական երեկոյ՝ «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութիւնների կիզակէտում» թեմայով

    Կիրակի, յունւարի 29-ին, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութիւնների կիզակէտում» թեման շօշափող դասախօսական երեկոյին, որը տեղի ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը կարեւորելով Սփիւռքի հետ դէմ առ դէմ շփումը յաւելեց, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփիւռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։