Մայիսի 9-ին, Հ. Մ. «Արարատ» մարզաւան են այցելել Թեհրան 3-րդ շրջանի քաղաքապետարանի մշակութային եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Մահմուդ Աֆրախթէն եւ Վանաք քաղաքամասի թաղային խորհրդի ներկայացուցիչը:
«alikonline.ir» - Մայիսի 9-ին, Հ. Մ. «Արարատ» մարզաւան են այցելել Թեհրան 3-րդ շրջանի քաղաքապետարանի մշակութային եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Մահմուդ Աֆրախթէն եւ Վանաք քաղաքամասի թաղային խորհրդի ներկայացուցիչը:
Այցի ընթացում պաշտօնեաներին ընդունել են կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Արա Գալստեանը եւ Կենտրոնական վարչութեան կողմից վարիչ մարմնի հետ կապերի պատասխանատու Արմանդ Դրորրն, ինչպէս նաեւ՝ մարզաւանի վարիչ Արման Մուրադեանը:
Արա Գալստեանը պաշտօնեայի հետ հանդիպմանն անդրադարձել է կազմակերպութեան դժւարութիւններին եւ խնդիրներին, ներկայացրել է կազմակերպութեան հնարաւորութիւններն ու ապագայ ծրագրերի իրականացման հեռանկարը:
Կենտրոնական վարչութեան անդամները պաշտօնեաներին ծանօթացրել են մարզաւանում իրականացւող աշխատանքներին, հնարաւորութիւններին եւ տարբեր նախագծեր իրականացնելու ծրագրերին, որոնք ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտութիւն ունեն:
Պաշտօնեաներն էլ իրենց հերթին աջակցութիւն են յայտնել կազմակերպութեան խնդիրների լուծմանը նպաստելու վերաբերեալ, ապա պատրաստակամութիւն են յայտնել ջանքեր գործադրելու կազմակերպութեան տարբեր նախագծերի իրականացման համար: