Հա

Համայնք

26/05/2022 - 12:40

Կոչ զօրակցութեան եւ դատապարտանքի

Դժբախտաբար, վերջին օրերի ընթացքում վկան եղանք Իրանի թշնամիների կողմից Իրանի եւ իրանցու խաղաղութիւնը, անվտանգութիւնն ու երկրի կարգը խաթարող ոճրագործութեան, որի ընթացքում նահատակւեց Իրանի նախանձախնդիր որդիներից մէկը՝ գնդապետ Սայեադ Խոդային:

Դժբախտաբար, վերջին օրերի ընթացքում վկան եղանք Իրանի թշնամիների կողմից Իրանի եւ իրանցու խաղաղութիւնը, անվտանգութիւնն ու երկրի կարգը խաթարող ոճրագործութեան, որի ընթացքում նահատակւեց Իրանի նախանձախնդիր որդիներից մէկը՝ գնդապետ Սայեադ Խոդային:

Այսու անձնապէս եւ յանուն հայոց ազգային առաջնորդարանի, նրա ենթակայ կառոյցների եւ հայ համայնքիս, խստիւ դատապարտելով նմանատիպ ոճրագործական արարքները, ցաւակցում եւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում՝ Իրանի յեղ. հոգեւոր առաջնորդ այաթ. Խամէնէին, ԻԻՀ նախագահին, Իրանի յարգարժան ժողովրդին ու նահատակի ընտանիքին:

Յատկանշական է, որ միշտ դատապարտելի են Իրանի եւ իրանցու խաղաղութիւնն ու անվտանգութիւնը խաթարող իւրաքանչիւր ոճրագործութիւն:

Այս առիթով կաղօթենք առ Աստւած, որ Նահատակի հոգին խաղաղութեամբ հանգչի եւ նրա ընտանիքին մխիթարութիւն պարգեւի:

 

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։