Հա

Համայնք

01/06/2022 - 14:00

Զէյթուն քաղաքամասում միասնական ձեռնարկով նշւեց Հայաստանի Հանրապետութեան 104-րդ տարեդարձը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» դահլիճում

Երէկ երեկոյեան, մայիսի 31-ին, նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան եւ համագործակցութեամբ Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ «Ծիածան» մանկա-պատանեկան արւեստանոցի, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան 104-րդ տարեդարձը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ երեկոյեան, մայիսի 31-ին, նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան եւ համագործակցութեամբ Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ «Ծիածան» մանկա-պատանեկան արւեստանոցի, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան 104-րդ տարեդարձը:

Տօնակատարութիւնը սկիզբ առաւ «Սարդարապատ» քայլերգով: Օրւայ հաղորդավար Մարտին Աղանեանը, իր ողջոյնի խօսքից յետոյ հրաւիրեց Արտոյտ Զոհրաբեանին, ով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի անունից անդրադարձաւ օրւայ միջոցառմանը եւ պատկերասփռւեց փաստագրական տեսաֆիլմ: Միջոցառման բանախօս էր հրաւիրւած ճրտ. Արթուր Յովսէփեանը:

Ապա միութեան վարչութեան նախագահ՝ Սերոժ Օհանեանը օրւայ մասին իր խօսքը փոխանցելով, բեմ հրաւիրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

Խօսքերը եզրափակւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի խօսքով, որի ընթացքում թեմիս հոգեւոր առաջնորդը գնահատանքով անդրադարձաւ, որ Մայիսեան յաղթանակի տօնակատարութիւնը արդէն մէկ շաբաթեայ կտրւածքով եւ միութիւնների համատեղ ծրագրերով տօնակատարւում է համայնքում եւ ընդգծեց, որ մեր միութիւնները փորձում են ամրագրել եւ վերակենդանացնել խորհուրդը՝ ազատութեան եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան տօնակատարութեան:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, «ԱԼԻՔ» օրաթերթի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:

Ծրագրի գեղարւեստական յայտագրում ազգային-յեղափոխական երգերի շարանով դահլիճում մեծ խանդավառութիւն ստեղծեցին «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից, ՀՀ Ազգային նւագարանների պետական նւագախմբի եւ «Ակունք» ազգագրական երգի ու պարի համոյթի մեներգչուհի Եւա Եգանեանը, ապա Թեհրանից հանդէս եկաւ Ռոմիկ Ազիզեանը իր նւագախմբով եւ երգերը եզրափակւեց «Զարթի՛ր լաօ» քայլերգով, որին ձայնակցեց դահլիճը յոտնկայս:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/75870-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-104-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId1d20bbc211

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։