Հա

Համայնք

08/06/2022 - 14:20

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ՝ «Կովկասեան տարածաշրջան եւ տարածաշրջանային հաւասարումներ» թեմայով

Երէկ, յունիսի 7-ին ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ իր կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ՝ տարածաշրջանային հարցերի քննարկման թեմայով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, յունիսի 7-ին ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ իր կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ՝ տարածաշրջանային հարցերի քննարկման թեմայով:

Օրւայ դասախօս էր հրաւիրւել Եւրասիայի հարցերի մասնագէտ դոկտ. Շոայբ Բահմանը, ում մասին հակիրճ գծերով անդրադարձաւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը:

Դասախօսութեան թեման էր՝ «Կովկասեան տարածաշրջան եւ տարածաշրջանային հաւասարումներ», որի ընթացքում դասախօսը աւելի քան մէկ ժամւայ ընթացքում համապարփակ գծերով անդրադարձաւ Ղարաբաղեան հակամարտութեան հարցով զանազան երկրների, ուժերի եւ միջազգային մի շարք կառոյցների դերակատարութեանը, Հայաստանի ներկայ իշխանութեան կիրառած ընթացքին եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկայ իրավիճակին:

Նա նշեց, որ հակամարտութիւնը պէտք է դասել գէոպոլետիկ հակամարտութիւնների շարքում եւ անդրադարձաւ ի նպաստ Ադրբեջանին՝ Թուրքիայի, Իսրայէլի եւ տարածաշրջանային ու վեր տարածաշրջանային մի շարք երկրների դերակատարութեանը:

Վերջում ներկաները ուղղեցին հարցեր տարածաշրջանի եւ յատկապէս Ղարաբաղի ապագայի հեռանկարների մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։