Հա

Համայնք

28/06/2022 - 10:55

Հայրապետական մաղթանք եւ ծաղկեայ փիլոնի շնորհում

Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս եկեղեցում եւ յընթացս սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի կոնդակի ընթերցում, որով ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք էր շնորհւում քահանայ հայրերին:

Ամիսներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդն, եկեղեցու ժրաջան հոգեւոր հայրեր՝ արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսէսեանի եւ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի տարիների մատուցած բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամոտոյց լինել Սրբազան Հօրն, որպէսզի քահանայ հայրերին ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք շնորհի:

Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդառաջելով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի խնդրագիր նամակին, դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ քահանայ հայրերին շնորհւի ծաղկեայ փիլոն կրելու արտօնութիւնը։

Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս եկեղեցում եւ յընթացս սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի կոնդակի ընթերցում, որով ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք էր շնորհւում քահանայ հայրերին:

Արարողութեանը ներկայ էին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների կապ պրն. Հայկազ Շիրւանեանը, պատկան եկեղեցու խորհուրդն ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

«Ուրախ լեր սուրբ եկեղեցի» շարականի երգակցութեամբ արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսէսեանի ձեռամբ, կոնդակը սուրբ սեղանի աջակողմից շուրջ բերելուց յետոյ ընթերցեց արժ. Տ. Գրիգորիս քահանայի կողմից, որտեղ յիշւում էր Վեհափառ Հայրապետի քաջալերական ու գնահատանքի խօսքն, ինչպէս նաեւ յետայսու արժ. քահանայ հայրերին եկեղեցական տօների եւ այլ պաշտօնական առիթների ծաղկեայ փիլոն կրելու իրաւունքի արտօնութիւնը։

Նոյն օրը համընկնում էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան արժանաւոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձին, որի առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք:

Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադարձաւ ծառայութեան կարեւորութեան եւ դա եկեղեցականների պարտաւորութիւնն ու պարտականութիւնը համարեց: Նա յաւելեց, որ հոգեւորկանութիւնը կոչւած է ծառայելու առանցի որեւէ ակնկալիքի: Ապա անդադարձաւ Մեծն Ներսէս Հայրապետի կեանքին եւ գործունէութեան՝ անձ որ իր կատարած ծառայութիւնների համար, ժողովուրդը մեծ տիտղոսն էր տւել: Սրբազան Հայրը բնութագրելով նրա նկարագիրը ասաց՝ նա մի հայրապետ էր, որ իր ողջ կեանքի ընթացքին միայն ու միայն ծառայեց եւ բերեզարդեց ու բարեկարգեց եկեղեցին: Ս. Ներսէս Հայրապետը իր քիստոնէական հաւատքը կեանքի վերածելով, եղաւ մեծ եւ իմաստուն առաջնորդ մեր եկեղեցու եւ ժողովրդի համար: Սրբազան Հայրը ապա իր խօսքը ուղղելով Քահանայ հայրերին նրանց յորդորեց, որ ստացած շնորհները նկատի պիտի ունենան, որպէս մղիչ ուժ, որպէսզի առաւել պատասխանատւութեամբ եւ յանձնառութեամբ կատարեն իրենց պարտաւորութիւնները:

Սրբազան Հայրն իր քարոզի միւս բաժնում անդրադարձաւ կատարւած հայրապետական մաղթանքին եւ ասաց՝ որ բոլորս այսօր աղօթեցինք մեր եկեղեցու պայծառութեան ու ժողովրդի բարօրութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանաւոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի արեւշատութեան համար: Ապա քաջալերեց հաւատացեալներին, որ աղօթեն եկեղեցու պայծառութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ ժողովրդի համար:

Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Դահլիճում համանուն եկեղեցու խորհրդի միջոցով կազմակերպւած հիւրասիրութեան ընթացքին, Սրբազան Հօր ձեռամբ արժանապատիւ քահանայ հայրերին շնորհւեց ծաղկեայ փիլոն։ Այդ առիթով շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նաեւ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։