Հա

Համայնք

28/06/2022 - 12:10

Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան ներկայացուցիչներին

Երկուշաբթի, 27 յունիսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան տնօրէն Արգին Օհանեանին, իր տիկնոջ եւ անմիջական օգնական Սիւնէ Դանիէլեանին, Վարանդ Գրիգորեանին եւ Արտեմ Ղարիբեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու իրենց կենտրոն եւ զեկուցելու իրենց աշխատանքների մասին:

Արգին Օհանեանը իր եւ իր ընկերակիցների կողմից շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց Սրբազան Հօրն ընդունման համար եւ հակիրճ բացատրութիւններ ներկայացրեց ընկերութեան աշխատանքների եւ դրա ընդլայման մասին: Այցելուները Սրբազան Հօրը յանձնեցին մի յուշանւէր՝ իրենց ընկերութեան աշխատանքներից: 

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ մեծապէս գնահատեց իրենց գործը եւ ասաց,- «Դուք մեր համայնքի հարստութիւնն էք ձեր գործով եւ աշխատանքով»:

Նա իր քաջալերանքի խօսքն ուղղելով Աստծուց հայցեց նրանց համար առաւել օրհնութիւն եւ արդիւնաբեր ու բարգաւաճ աշխատանք եւ նրանց պարգեւեց «Իմ աղօթագիրքը» գրքոյկը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։