Հա

Համայնք

28/06/2022 - 14:10

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ՝ «Փորձեր՝ Կովկասի սահմանների փոփոխութեան, 2020 թ.-ի պատերազմից յետոյ» խորագրով

Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ՝ յունիսի 27-ի երեկոյեան, հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոն:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ՝ յունիսի 27-ի երեկոյեան, հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոն:

«Փորձեր՝ Կովկասի սահմանների փոփոխութեան, 2020 թ.-ի պատերազմից յետոյ» խորագրով դասախօսական երեկոյին հրաւիրւել էր դոկտ.Նաւիդ Մաջիդին:

Դասախօսի եւ թեմայի մասին հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանիսեանը: Դասախօսը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Կովկասի ներկայ իրավիճակին, Իրանի ու Հայաստանի պատմական անցեալին եւ ներկային, Ղարաբաղեան հիմնախնդրին եւ 44-օրեայ պատերազմին յաջորդած իրավիճակին, Ուկրայինայի պատերազմին ու հետեւանքներին եւ Ադրբեջանի, Իսրայէլի, Արեւմուտքի, Թուրքիայի ու յատկապէս Անգլիայի գործակցութիւնների մասին:

Նա համապարփակ գծերով անդրադարձաւ Իրանի եւ Հայաստանի պատմական սերտ կապերին, դրանք լինեն քաղաքա-տնտեսական թէ՝ մշակութային եւ հետագայ փոխգործակցութիւններին, որոնք բխում են երկու երկրների տարածաշրջանային ու միջազգային շահերից: Նա ապա անդրադարձաւ Արցախի պատերազմի ընթացքում Իսրայէլի սերտ համագործակցութեանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ Անգլիայի կողմից նրանց հովանաւորելու խնդրին, ու ընդգծեց, որ այսպիսի հովանաւորութիւնների շնորհիւ է, որ այսօր Թուրքիան ներխուժում է տարբեր տարածքներ: Նա անդրադարձաւ Սիւնիքի հարցով ադրբեջանցիների միտումներին, եւ նշեց, որ իբր էներգետիկայի տարանցման մասին է խօսք գնում, սակայն հիմնականում դա կատարելապէս համահունչ է պանթուրքիստական նկրտումներին, որը խիստ սպառնալիք համարեց թէ՛ տարածաշրջանի, եւ թէ՛ միջազգային հարթակում:

Դասախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ ներկայ պայմաններում Ռուսաստանի դրական դերակատարութեանը, իր հսկողութիւնը դրսեւորելու հարցով եւ ընդգծեց Իրանի ու Հայաստանի սահմանների անփոփոխ մնալու անհրաժեշտութեանը, որը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից:

Վերջում ներկաները ուղղեցին հարցեր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։