Հա

Համայնք

05/07/2022 - 13:59

Ոսկէ տառերով գրւած պատմութիւն. Հ.Մ.Ա.Կ.-ը տօնեց իր 78-ամեակը

Երէկ՝ յուլիսի 4-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Այգեստանում տեղի ունեցաւ Կազմակերպութեան 78-ամեակի տօնակատարութեան միջոցառումն, այն մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի հիմներգով:

 Հենրիկ Խալոյեան. «Հ.Մ.Ա.Կ.-ի առաքելութիւնն ու մեր ժողովրդի եւ մեր բարձրագոյն ժողովների որոշումներն յուշում են, ամէն մէկիս որպէսզի կարողանանք այդ որոշումները եւ մեր ճշտւած գերնպատակները իրականացնենք»

 

Երէկ՝ յուլիսի 4-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Այգեստանում տեղի ունեցաւ Կազմակերպութեան 78-ամեակի տօնակատարութեան միջոցառումն, այն մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի հիմներգով:

Միջոցառման բացումը կատարեց Մեղեդի Նազարեանը եւ ողջունեց բոլոր հիւրերին, շնորհաւորեց ամբողջ արարատականներին ու իրահայութեան Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման առթիւ:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը: Նա իր խօսքերում նշեց, որ համավարակի պատճառով աշխատանքների դադարից յետոյ կազմակերպութիւնն այս շրջան նպատակադրել է աշխատանքները վերականգնել ու ակտիւացնել, որն ի հպարտութիւն բոլորի մեծամասնաբար իրականացել է:

Հենրիկ Խալոյեանն իր խօսքերում նշեց. «Շնորհաւորելով մեր բոլորի սիրած նախկին պատանեկան յետոյ երիտասարդական միութեան ու այսօր որպէս կազմակերպութիւն աշխատող Թեհրանում, Ատրպատականում, հարաւային Իրանում եւ սփռւած ամբողջ աշխարհով մէկ իր անդամներով... որոնք վերջին օրերին մէկ առ մէկ՝ նախկին նախագահներ եւ հին ընկերներ զանգել ու փոխանցել են իրենց շնորհաւորանքները. պարտք եմ համարում փոխանցել մեր սիրելի ընկերներին ու միաժամանակ յիշեցնել որ, «Արարատ» կազմակերպութեան առաքելութիւնն ու մեր ժողովրդի եւ մեր բարձրագոյն ժողովների որոշումներն յուշում են մեզ, ու դրանք պարտաւորեցնող են՝ ամէն մէկիս համար, որպէսզի կարողանանք այդ որոշումները եւ մեր ճշտւած գերնպատակները իրականացնենք»:

Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահն իր ելոյթի մէկ այլ հատւածում անդրադարձաւ Կազմակերպութեան բոլոր միութիւնների, այդ թւում՝ Երէցների, Մարզական, Սկաուտական, Արւեստից եւ Ուրմիայի, Թաւրիզի, Գեարդաբադի, Շիրազի մասնաճիւղերի եւ մարմինների գործունէութեանը: Շեշտեց, Կազմակերպութեան յարաբերութիւնների ամրապնդման կարեւորութեան Հ.Մ.Ը.Մ-ի, Համազգայինի եւ ՀԱՍԿ-ի հետ:

Հենրիկ Խալոյեանի ելոյթին յաջորդեց Կազմակերպութեան նախկին նախագահ Թովմաս Թովմասեանի խօսքն, որի ընթացքում նշեց, որ բոլոր կուսակութիւնները, կազմակերպութիւնները, միութենականները, եւ այլն աշխատում են յանուն հայապահպանման առաքելութեան իրագործման:

Ծրագրին ներկայ էին նաեւ Արցախի հերոս՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ԲԵԿՈՐ ԱՇՈՏԻ կեանքի ընկեր՝ Նելլա Ղուլեանը եւ Սուսաննա Գրիգորեանը՝ Ստեփանակերտի եւ Ասկերանի ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզների տնօրէնները:

Նելլա Ղուլեանն օրւայ առիթով իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ «Արարատ»-ում ունեցած իր տպաւորութիւններին անդրադարձաւ կազմակերպութեան առաքելութեան եւ հայապահպանման նպատակներին, նա մասնաւորապէս շեշտեց. «Արցախը ամուր է շնորհիւ արցախցու եւ թիկունքին կանգնած ամուր սփիւռքի եւ Հայաստանի»:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, ՀՅԴ Բիւրոյի անդամը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի ներկայացուցիչը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչներ, Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղերի եւ ազգային միութիւնների վարչութիւնների ներկայացիչները:

Նշենք, որ միջոցառման գեղարւեստական բաժնում ելոյթներով ներկայացան Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը, մեներգիչ Թենի Ֆարմանեանը, իսկ դրօշակների արարողութեան կարգը կատարեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը:

 

Նիւթը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/76600-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-78-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId08a1b261b2

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։