Հա

Համայնք

06/07/2022 - 14:00

Ստեփանակերտի եւ Մայրաբերդի «Սօսէ» մանկապարտէզների տնօրէնները այցելեցին «ԱԼԻՔ»

«Արցախ աշխարհի 16 մանկապարտէզներից այժմ գործում են միայն չորսը: Մնացածը կամ իշխանութիւնների կողմից Բաքւին յանձնւած տարածքներում են մնացել, կամ պատերազմի հետեւանքով գիւղերի հետ մէկտեղ աւիրւել են: Իսկ Ստեփանակերտի միակ մանկապարտէզը՝ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզում կայ թւով 140 երեխայ...»,- այս մասին է յայտնել Արցախից Թեհրան ժամանած ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի տնօրէն Նելլա Ղուլեանն «ԱԼԻՔ» կատարած այցի ընթացքում:

«Երեխաների կամքի ուժն է սթափեցնում մեզ՝ արցախցիներիս»

 

«ԱԼԻՔ» - «Արցախ աշխարհի 16 մանկապարտէզներից այժմ գործում են միայն չորսը: Մնացածը կամ իշխանութիւնների կողմից Բաքւին յանձնւած տարածքներում են մնացել, կամ պատերազմի հետեւանքով գիւղերի հետ մէկտեղ աւիրւել են: Իսկ Ստեփանակերտի միակ մանկապարտէզը՝ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզում կայ թւով 140 երեխայ...»,- այս մասին է յայտնել Արցախից Թեհրան ժամանած ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի տնօրէն Նելլա Ղուլեանն «ԱԼԻՔ» կատարած այցի ընթացքում:

Երէկ՝ երեքշաբթի, յուլիսի 5-ին ազգային հերոս Բեկոր Աշոտի (Ասկոլկա) այրի Նելլա Ղուլեանը եւ իր գործընկերը ՀՕՄ-ի Մայրաբերդի (Ասկերան) «Սօսէ» մանկապարտէզի տնօրէն Սուսաննա Գրիգորեանը ընկերակցութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատասխանատուների այցելել են «ԱԼԻՔ» օրաթերթ, ուր հանդիպել են թերթիս խմբագրակազմին, ինչպէս նաեւ օրաթերթի վարչական աշխատակազմին:

Արցախից ժամանած հիւրերն Իրան են այցելել Հ.Մ.Ա.Կ.-ի յատուկ հրաւէրով՝ մասնակցելու «Արարատ»-ի 78-ամեակին նւիրւած միջոցառումներին:

Այցի ընթացքում հիւրերը ծանօթացան թերթիս 91-ամեայ պատմութեանը ե՛ւ համայնքային, ե՛ւ առհասարակ Հայոց աշխարհի նորութիւնների հետ կապւած աշխատանքներին: Յատուկ ուշադրութեան արժանացաւ 91-ամեայ թերթիս արխիւային բաժինը եւ պահարաններում խնամքով պահւող 91-ամեայ թերթի հաւաքածուն:

Գլխաւոր խմբագրի ուղեկցութեամբ հիւրերը գտնւեցին նաեւ «Հրայր Մարուխեան» համագումարների սրահում, ուր Աշոտ Ղուլեանի՝ ԲԵԿՈՐ-ի եւ միւս հերոսների լուսանկարները յուզմունք պատճառեց հիւրերին:

Նելլա Ղուլեանը նշեց, որ անկախ ՀՀ ներկայ իշխանաւորների վարքագծից ու որդեգրած քաղաքականութիւնից, մեր բոլորի ուսերին է դրւած ազգի ապագան վերակառուցելու եւ հայրենիքի աշխարհագրութիւնը պահպանելու պարտաւորութիւնը: Իւրաքանչիւրն գիտակցում է, թէ ինչ կատարւեց եւ ում ձեռքով կատարւեց: Պատմութիւնը մէկ է, տալու է իր գնահատականը: Սակայն, մեզ պէտք է չվհատւել եւ վերամիաւորել կամքի ուժն ու միասնական լինել ազգային հասկացութեան հարցում:

Սուսաննա Գրիգորեանը մանկապարտէզի երեխաներին հարկաւոր իրերի ու կահոյքի մասին հարցին պատասխանելով, նշեց, որ մտահոգւելու առիթ չենք տալու մեր ժողովրդին: «Երեխաներն ունեն այն ամէնը ինչ պէտք է մեր աշխատանքներին: Աշխատակազմը նոյնպէս ամէն բան կատարում է, որ երեխաների տրամադրութիւնը նրանց քանակով պայմանաւորւած չլինի: Դժւար է բոլորիս համար, բայց հէնց երեխայի կամքի ուժն է սթափեցնում մեզ՝ արցախցիներիս»,- յաւելեց նա:

 

Յարակից լուրեր

  • Դոկտ. Ռուբինա Փիրումեանը՝ «ԱԼԻՔ»-ում
    Դոկտ. Ռուբինա Փիրումեանը՝ «ԱԼԻՔ»-ում

    Երէկ, յուլիսի 13-ին «ԱԼԻՔ»-ի խմբագրութիւն այցելեց դոկտ. Ռուբինա Փիրումեանը (Մինասեան), ընկերակցութեամբ ամուսնու՝ ազգային- հասարակական վաստակաւոր գործիչ՝ Նշան Փիրումեանի։

  • Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի այցը՝ «ԱԼԻՔ»
    Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի այցը՝ «ԱԼԻՔ»

    Թերթիս 90-ամեայ յոբելեանը եւ Ամանորը շնորհաւորելու նպատակով, երէկ, յունւարի 4-ին «ԱԼԻՔ» այցելեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասը, գլխաւորութեամբ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի:

  • Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)
    Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)

     

    Արդէն մէկ տարի է ինչ դառնաղէտ կորստով, կորցրել ենք մեր Շաքէին՝ «Ալիք»-ի Շաքէին:

    Նա փայփայող մայր, սրտցաւ զուգընկեր լինելուց բացի, մեր Շաքէն էր, մեր ընկերուհին, մեր գործակիցը:

  • 90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները
    90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները

    Յաճախ ենք յիշում մեր վաստակաւոր եւ այսպէս ասած՝ «Հին» ընկերներին:

    Յիշում ենք նրանց յատկապէս՝ դժւար օրերին, անելանելի վիճակներում եւ յուսահատութեան պահերին, եւ հարցնում ինքներս մեզ՝ եթէ նրանք լինէին, ինչպէ՞ս կը վերաբերւէին այս կամ այն հարցին, ինչ ուղղութիւն կորդեգրէին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։