Հա

Համայնք

14/07/2022 - 14:00

Դոկտ. Ռուբինա Փիրումեանը՝ «ԱԼԻՔ»-ում

Երէկ, յուլիսի 13-ին «ԱԼԻՔ»-ի խմբագրութիւն այցելեց դոկտ. Ռուբինա Փիրումեանը (Մինասեան), ընկերակցութեամբ ամուսնու՝ ազգային- հասարակական վաստակաւոր գործիչ՝ Նշան Փիրումեանի։

«ԱԼԻՔ» - Երէկ, յուլիսի 13-ին «ԱԼԻՔ»-ի խմբագրութիւն այցելեց դոկտ. Ռուբինա Փիրումեանը (Մինասեան), ընկերակցութեամբ ամուսնու՝ ազգային- հասարակական վաստակաւոր գործիչ՝ Նշան Փիրումեանի։

«ԱԼԻՔ»-ի 60-ական թւականների բազմավաստակ խմբագրապետ Բաղդիկ Մինասեանի դստեր հերթական այցը միշտ էլ սպասւած ու խրախուսիչ է եղել «ԱԼԻՔ»-ի ընտանիքի համար։ Եւ այս անգամ էլ այցը մեզ համար լաւագոյն առիթը հանդիսացաւ ծանօթանալու դոկտ. Փիրումեանի ուսումնագիտական վերջին աշխատութեան մասին իր մտորումների եւ լոյսընծայման դրդապատճառների հետ։ Հետաքրքիր զրոյց ծաւալւեց մեր սիրելի հիւրերի հետ ինչպէս սփիւռքեան, այնպէս էլ հայրենական իրականութեան մէջ հայոց առջեւ ծառացած մարտահրաւէրների ու դրանք դիմագրաւելու կարելիութիւնների մասին։

Յիշեցնենք, որ դոկտ. Փիրումեանը իր վերջին աշխատութեան՝ «Թաւրիզից ստալինեան գուլակ» հայերէն տարբերակի ներկայացմանը ՀՈՒՍԿ-ի կենտրոնում, հանգամանալի կերպով ներկայացրեց իր սիրեցեալ հօր տասնամեայ տառապանքները՝ սովետա-սիբիրական գուլակներում...

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։