Հա

Համայնք

16/07/2022 - 13:10

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ Կարիքաւորներին օժանդակող մարմնի հետ

Երկուշաբթի, 11 յուլիսի 2022 թ.ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի փոխատենադպիր եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի կապ՝ Հայրիկ Աղանեանի, հանդիպում ունեցաւ Մարմնի անձնակազմի հետ:

Երկուշաբթի, 11 յուլիսի 2022 թ.ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի փոխատենադպիր եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի կապ՝ Հայրիկ Աղանեանի, հանդիպում ունեցաւ Մարմնի անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ Մուշեղ Ծատուրեանն ընդհանուր զեկոյց ներկայացրեց Մարմնի գործունէութեան եւ աշխատանքների ընթացքի վերաբերեալ:

Յատկանշական է, որ Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմի ամենօրեայ աշխատանքների շնորհիւ շարունակւում է՝ համայնքիս կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին կանոնաւոր կերպով ամսական նպաստների յատկացումը, բնակարանի վարձի կանխավճարի նպաստի, անակնկալ ծանր հիւանդութիւնների բուժման ու վիրահատութեան ծախսերի որոշակի բաժնի յատկացումները եւ նիւթական դժւար պայմաններ ունեցող աշակերտութեան կրթաթոշակի վճարումը:

Կարիքաւորներին օժանդակող մարմնի աշխատանքին առնչւած վերջին տւեալները հնարաւոր է ներկայացնել ըստ հետեւեալի՝

- Մարմինը ամսական նպաստ տրամադրելով հովանաւորում է 87 ընտանիքների, որի համար ըստ ներկայ տւեալների տարեկան գումարը կազմում է 2.000.000.000.-ռիալ:

- Անցեալ մէկ տարւայ ժամանակահատւածում, գնահատւած 10.000.000.000.-ռիալի սահմաններում, ընդհանուր 1300 պարէնային կապոցներ է բաժանւել կարիքաւոր ընտանիքներին:
Յատկանշական է, որ այս աշխատանքում իրենց ներդրում եւ աջակցութիւնն են ցուցաբերել՝ բարերարները եւ տարբեր պարսկական ընկերութիւնները:

- Նոյն ժամանակահատւածում բնակարանի կանխավճարի եւ անակնկալ ծանր հիւանդութիւնների ու վիրահատման ծախսերի դիմաց ընդհանուր 1.400.000.000.-ռիալ:

- Նաեւ 2.000.000.000.-միլիարդ ռիալի սահմաններում օժանդակութիւն է տրամադրւել տարբեր ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում ԿՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող տարեցների եւ հայորդիների ծախսերի դիմաց:

- Վերոնշեալ տւեալների համաձայն անցեալ մէկ տարւայ ընթացքում, տրամադրւած օժանդակութիւնների ընդհանուր գումարը կազմել է 15.000.000.000.-ռիալի սահմաններում:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկւեց եւ խորհրդակցութիւն եղաւ նպաստների գումարի յաւելման եւ ընդհանուր աշխատանքների ընթացքի բարելաւման վերաբերեալ:

Պրն. Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ Մարմնի աշխատակազմի մարդասիրական աշխատանքին եւ յաջողութիւն մաղթելով յուսաց, որ բոլորը նոյն եռանդով ու ոգեւորութեամբ կը շարունակեն կարիքաւոր ընտանիքներին օժանդակելու աշխատանքը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային հապ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։