Հա

Համայնք

24/07/2022 - 11:00

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի ներկայացուցիչների հետ

Շաբաթ, 23 յուլիսի 2022 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ազգ. առաջնորդարանում հանդիպում ունեցաւ Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներ՝ Մարթին Սաֆարեանի եւ Անդրանիկ Աբնուսիի հետ:

Սոյն հանդիպմանը նաեւ ներկայ էր ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպմանը հիմնականում անդրադարձ եղաւ Ղարաղանի շրջանի ընդհանուր ներկայ իրավիճակին եւ անհրաժեշտ մի շարք շինարարական աշխատանքներին:

Մատնանշւեց յիշեալ շրջանի առկայ գերեզմանատան տարածքին, որի անվտանգութեան եւ պահպանման համար անհրաժեշտ է եղել տարածքի շրջապատը պարիսպաւորել, որի աշխատանքը մասամբ կատարւել եւ արդէն իսկ աւարտական փուլում է:

Պրն. Արամեանն անդրադառնալով շրջաններում հայաթափման բերումով առաջացած դժւարութիւններին եւ խնդիրներին յայտնեց, որ ներկայ պայմաններում յոյժ կարեւոր եւ այժմէական թելադրանք է միասնական ջանքերով եւ համագործակցաբար առկայ բոլոր խնդիրներին վերահասու լինել եւ լաւագոյնս տնօրինել:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։