Հա

Համայնք

26/07/2022 - 12:20

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի, 24 յուլիսի 2022 թ.-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:

Սուրբ Սարգիս եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանը:

Կիրակի, 24 յուլիսի 2022 թ.-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:

Սուրբ Սարգիս եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանը:

Սուրբ եւ անմահ պատարագին սպասարկում էր արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Արարողութեանը ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ խորհրդին յայտնեց.- «Պայծառակերպութեան տօնին ընթերցւող աւետարանական հատւածները կապւած են Յիսուս Քրիստոսի անձի հետ եւ մեզ առաջնորդում է մտածելու հիմնական ճշմարտութիւնների մասին, որոնք անժամանցելի են եկեղեցու կեանքի մէջ եւ սերտօրէն առնչւած են պայծառակերպութեան տօնի հետ: Նա յաւելեց՝ պայծառակերպութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ Քրիստոսի աստւածային էութեան մի անգամ եւս յայտնաբերումը Իր առաքեալներին եւ ընդհանրապէս Իր հետեւորդներին»:

Նա տօնի խորհուրդը լուսաբանելով ասաց.- «Որ Քրիստոսը որպէս լոյս յայտնւեց հեթանոսներին եւ այդ լոյսը առաջնորդեց ոչ միայն առաքեալներին այլ ամբողջ շրջապատը: Քրիստոսի պայծառակերպութեան խորհուրդը իր մէջ պարունակում է Նրան հետեւելու պայմանները՝ ուրանալ անձը, խաչը վերցնել եւ հետեւել Նրան»:

Սրբազան Հայրը բացատրելով թէ ի՞նչ է նշանակում անձը ուրանալ ասաց, որ անձն ուրանալը մեր ներքին ես-ի ուրացումն է, մի ես որ ասես թէ մի աստւած է, որ գործում է մեր մէջ: Եսը ուրանանալը այդքան էլ դիւրին չէ:

Սրբազան Հայրն ապա անդրադարձաւ տօնի մեր ժողովրդի կեանքի մէջ ունեցած դերակատարութեան մասին: Նա ասաց.- «Եթէ երբեք պայծառակերպութեան տօնը բացայայտում է Քրիստոսը որպէս աշխարհը լուսաւորող գերագոյն լոյս, ուրեմն այս տօնը մեզ համար լոյսի աղբիւր է: Աղբիւր որից ըմպելով ու լոյս ստանալով բերկրանքի ենք արժանանում: Անցնող հազարաւոր տարիների ընթացքին, մեր հայրերը այդ լոյսով լուսաւորւած պայծառակերպւեցին եւ այդպիսով կարողացան յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն եւ նեղութիւն»: Նա յաւելեց, Քրիստոսի պայծառակերպութեան տօնը՝ տօնն է ոգիի պայծառակերպութեան: Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով կոչ արեց հաւատացեալներին, որ պայծառակերպեն իրենց հոգիները Քրիստոսի աստւածային լոյսով, որպէսզի պայծառակերպութեան տօնը մեր կեանքում իմաստաւորւի:

Սրբազան Հայրն իր քարոզի միւս բաժնում լոյսի գաղափարի մասին բացատրելով ասաց, լոյսը պայծառացնում է մարդու կեանքն ու միտքը, լոյս՝ որի ներքոյ մեր հայրերը ապրեցին, գործեցին եւ ստեղծագործեցին, եւ մենք այսօր կոչւած ենք արտասահմանեան իրականութեան մէջ այդ լոյսով առաջնորդւելու:

Նա իր խօսքում մի անգամ եւս կոչ անելով, հաւատացեալներին հրաւիրեց առաքեալների նման Յիսուսին դաւանեն որպէս Փրկիչ եւ Մեսիա:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։