Հա

Համայնք

16/08/2022 - 14:10

Հ. Մ. «Արարատ» Կ.-ն պատրաստւում է Իրանի 53-րդ Համահայկական խաղերի անցկացմանը

Իրանի 53-րդ Համահայկական խաղերն անց է կացւելու սեպտեմբերի 7-ից 15-ը: Երէկ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Հ.Մ.Ա.Կ.-ի «Համահայկական խաղերը համակարգող յանձնախմբի ղեկավար Նորայր Մինասեանը:

53-րդ Համահայկականը նւիրւած է լինելու «ԱՐԱՐԱՏ»-ի ֆուտբոլի հիմնադրման 66-ամեակին

 

«ԱԼԻՔ» - Իրանի 53-րդ Համահայկական խաղերն անց է կացւելու սեպտեմբերի 7-ից 15-ը: Երէկ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Հ.Մ.Ա.Կ.-ի «Համահայկական խաղերը համակարգող յանձնախմբի ղեկավար Նորայր Մինասեանը:

Պրն. Մինասեանը յաւելեց, որ 53-րդ Համահայկականը նւիրւած է լինելու «ԱՐԱՐԱՏ»-ի ֆուտբոլի հիմնադրման 66-ամեակին:

Մարզաձեւերի եւ մարզիկների յայտագրման մասին հարցին պատասխանելով նա նշեց, որ մրցումներն անց են կացւելու սեղանի թենիս, ֆուտբոլ, ֆուտսալ, բասկետբոլ, սթրիթ-բալ, ժայռամագլցում, թենիս, շախմատ, վոլէյբոլ (ցուցադրական խաղ) մարզաձեւերում: «Կայ գաղափար նաեւ թեթեւատլետի մրցումների անցկացման վերաբերեալ: Այնպէս, որ մասնակիցներին առաջարկւելու է իրենց մարզաճիւղի կողքին մասնակցել թեթեւատլետի մրցոյթին, որպէսզի այս մարզաձեւին արհեստական շնչառութիւն հաղորդւի»,- յաւելեց նա:

«Անհատական մարզաձեւերում յանձնախումբը որոշել է ընթացք տալ նաեւ այն մարզիկների մասնակցութեանը, ովքեր որեւէ միութեան անունից հանդէս չեն գալիս»,- յաւելեց պրն. Մինասեանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ միութիւնները յայտագրման համար կարող են դիմել մինչեւ սեպտեմբերի 1-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։