Հա

Համայնք

17/08/2022 - 14:00

97 տարեկանում կեանքին հրաժեշտ տւեց Լէոնի (Լալիկ) Թաշճեանը

Երէկ, օգոստոսի 16-ի երեկոյեան Թեհրանի իր բնակարանում, 97 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տւեց Լէոնի (Լալիկ) Թաշճեանը:

«ԱԼԻՔ» - Երէկ, օգոստոսի 16-ի երեկոյեան Թեհրանի իր բնակարանում, 97 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տւեց Լէոնի (Լալիկ) Թաշճեանը:

Որպէս իրանահայ գեղանկարիչ, բեմանկարիչ եւ ուսուցիչ, երկար տարիներ ծառայել էր հայոց ազգ. «Նայիրի» դպրոցում, ինչպէս նաեւ Հ. Մ. «Սիփան» միութիւնում եւ կարեւոր դերակատարութիւն ունեցել հայ աշակերտութեան ճաշակի ու մտածողութեան որակական զարգացման գործում՝ այն ուղղորդելով դէպի արւեստ ու գեղեցկութիւն:

Լալիկ Թաշճեանը թատերական գործիչ Մկրտիչ Թաշճեանի դուստրն էր, ում անունն է կրում նաեւ «Սիփան» միութեան թատերախումբը: Լալիկը շարունակելով հօր աւանդը, երկար տարիներ նւիրւեց միութենական աշխատանքներին ու նոյն յարկի տակ դաստիարակութիւն ստացած սերունդներին, ի մասնաւորի թատերական ու բեմանկարչութեան ասպարէզներում:

Լալիկ Թաշճեանի կրթած ու դաստիարակած սերունդն այսօր իր ասելիքն ունի նաեւ իրանական արւեստի ու կերպարւեստի ասպարէզում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։