Հա

Համայնք

22/08/2022 - 11:20

Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ներկայացուցիչներին

Հինգշաբթի, 18 օգոստոսի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեաում ընդունեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ՝ Արա Գալստեանին, Մարզական միութեան նախագահ՝ Արբի Սարգսեանին եւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի պատասխանատու՝ պրն. Նորայր Մինասեանին:

Ներկայացուցիչներն եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու Իրանի 53-րդ Համահայկական խաղերի բացման եւ խաղերի ջահի օրհնութեան առթիւ՝ նշելով, որ այս տարւայ համահայկական խաղերը նւիրւած է լինելու «Արարատ»-ի ֆուտբոլի հիմնադրման 66-ամեակին:

Սրբազան Հայրը գնահատելով աշխատանքը, իր հայրական օրհնանքը փոխանցեց եւ յաջողութիւն մաղթեց կազմակերպիչներին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։