Հա

Համայնք

10/09/2022 - 13:10

Հանդիպում՝ երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերանորոգող կազմակերպութեան նախագահի հետ

Չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2022 թ.-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը հանդիպել են երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութեան (سازمان نوسازی توسعه و تجهیز مدارس کشور) նախագահ՝ դոկտ. Մեհրօլլահ Ռախշանի Մեհրի հետ:

Հանդիպմանը հիմնականում անդրադարձ է եղել «Արարատ» դպրոցի շէնքի բարեկարգման եւ դրա սէյսմակայուն դարձնելուն, որի կապակցութեամբ հնչել են առաջարկութիւններ, որոնց Թեմական խորհուրդն անդրադարձ կունենայ իր նիստերում իսկ նկատի ունենալով «Թունեան-Թովմասեան» եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցներում Համակարգչային ճիւղում թւային աճի արձանագրումը, արծարծւել է համակարգչային սարքերի ապահովման պարագան նաեւ ներկայացւել է ցանկ՝ դպրոցների տարրալուծարանները անհրաժեշտ սարքաւորումներով օժտելու համար:

Դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը, նաեւ անդրադարձ է եղել ընդհանուր դպրոցներին կապւող խնդիրներին, որոնց լուծման համար կարեւորւում են նմանատիպ հանդիպումների կայացումն եւ երկկողմ յարաբերութիւնների սերտացումն ու ամրապնդումը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն՝ «Թունեան» եւ «Նայիրի» դպրոցներ
    Այցելութիւն՝ «Թունեան» եւ «Նայիրի» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգն միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

  • Զեկոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիստի ընթացքից
    Զեկոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիստի ընթացքից

    Կիրակի, 13 նոյեմբերի 2022 թւականին կայացած Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 52-րդ նիստի օրակարգերում, ըստ ընկալեալ ընթացակարգի նախորդ նիստի արձանագրութեան ընթերցումից եւ հաստատումից յետոյ անդրադարձ կատարւեց Խորհրդին յղւած նամակներին, որոնց քննարկելով, ներկայացւեց իւրաքանչիւրի համապատասխան ընթացքը:

  • Այցելութիւն՝ «Արարատ» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներ
    Այցելութիւն՝ «Արարատ» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգն միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

  • Արա Շահվերդեանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանութիւնների Իրանի նկատմամբ ռազմավարական բնոյթի սխալներ գործելու հնարաւոր հետեւանքներին
    Արա Շահվերդեանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանութիւնների Իրանի նկատմամբ ռազմավարական բնոյթի սխալներ գործելու հնարաւոր հետեւանքներին

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել անդրադառնալով Իրանի պաշտպանական մակարդակի հզօրութեանը եւ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Իրանի նկատմամբ ռազմավարական բնոյթի սխալներ գործելու հնարաւոր հետեւանքներին:

  • Զեկոյց Թեմական խորհրդի նիստի ընթացքից
    Զեկոյց Թեմական խորհրդի նիստի ընթացքից

    Կիրակի, 6 նոյեմբերի 2022 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ գնահատանքի հանդիպում կայացաւ Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների տնօրէնուհի Քլարա Աղախանեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։