Հա

Համայնք

22/09/2022 - 09:50

Հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեան. «Աշխատանքների արդիւնաւորման համար անհրաժեշտ է համատեղ ջանք»

Հայոց կրթօջախների հայ տեսուչներին եւ փոխտեսուչներին ներկայացնելու առումով այսօրւայ սիւնեակում ներկայացնում ենք հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ մանկապարտէզի աշխատանքները: Իր հետ ունեցած զրոյցի ընթացքում նա նշեց. «32 տարւայ աշխատանքնային անցեալ ունեմ: Սկզբից աշխատել եմ «Սասուն» մանկապարտէզում նախ, որպէս մանկապարտէզի պարուսոյց, որը իմ առաջին մասնագիտութիւնն է, ապա նոյն մանկապարտէզում աշխատանքս շարունակել եմ, որպէս գրասենեակի պատասխանատու, փոխտեսուչ եւ 2014 թւականից ի վեր որպէս «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի:

Հայոց կրթօջախների հայ տեսուչներին եւ փոխտեսուչներին ներկայացնելու առումով այսօրւայ սիւնեակում ներկայացնում ենք հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ մանկապարտէզի աշխատանքները: Իր հետ ունեցած զրոյցի ընթացքում նա նշեց. «32 տարւայ աշխատանքնային անցեալ ունեմ: Սկզբից աշխատել եմ «Սասուն» մանկապարտէզում նախ, որպէս մանկապարտէզի պարուսոյց, որը իմ առաջին մասնագիտութիւնն է, ապա նոյն մանկապարտէզում աշխատանքս շարունակել եմ, որպէս գրասենեակի պատասխանատու, փոխտեսուչ եւ 2014 թւականից ի վեր որպէս «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի: Ես համալսարանում ուսանել եմ «Նախադպրոցական շրջանի մասնագիտացւած դաստիարակչութիւն» ճիւղը, վկայւելով լիսանսով: Բարեբախտաբար իմ կրթութիւնը եւ մասնագիտական աշխատանքս համահունչ են եւ այդ իսկ պատճառով աւելի լաւ եմ կարողանում տարբեր պայմաններում կողմնորոշւել եւ ծրագրել աշխատանքներս: Բարեբախտաբար կովիդից յետոյ մանկապարտէզ-նախակրթարանը թւային աճ է արձանագրել եւ արձանագրել ենք աւելի քան 80 սաներ: Կովիդի պատճառով մանկապարտէզի թիւը նւազել էր, քանի որ ծնողները բնականաբար վախից ելնելով խուսափում էին իրենց փոքրիկներին ուղարկել մանկապարտէզ, բայց պարագան նոյնը չէր նախակրթարանի դէպքում եւ գրեթէ բոլորը մասնակցում էին առցանց աշխատանքներին»: Անդրադառնալով աշխատանքներին, նա ընդգծել է. «Կովիդի առաջին օրերին չգիտէինք ինչպէս է ընթանալու վիճակը, սակայն աստիճանաբար սկսւեց առցանց աշխատանքները, թէեւ սկզբում դժւար էր, բայց անմիջապէս ձեռնամուխ եղանք զանազան աշխատանքների, պատրաստելով հեռակայ ուսման համար ֆիլմեր, ուղարկելով նկարներ եւ աշխատանքը չդադարեց, յատկապէս նախակրթարանի պահով, որ մեր մանուկները այբուբեն սովորելու հարց ունէին, ուստի մանուկներին գրաւող տեսահոլովակներ պատրաստեցինք եւ ուսուցիչները տեսակապի միջոցով անմիջական կապի մէջ են եղել բոլոր սաների հետ, իսկ որպէս մեր նախաձեռնութիւն, մեր մանկապարտէզի ուսուցչուհիները շաբաթական երկու պահ իրենց սաների հետ պարապել են առանձին տեսակապով, որպէսզի սաները աւելի լաւ սովորեն այբուբենը: Մանկապարտէզի պարագային եւս պատրաստւել էին զանազան ֆիլմեր եւ փաթեթներ, որոնք յանձնւում էին ծնողներին եւ երեխաները աշխատում էին տանը: Հէնց հեռակայ տարբերակով նշւել են բոլոր ազգային ու կրօնական տօները եւ ծնողների հետ անմիջական կապի մէջ ենք եղել, աշխատանքները տարել են տուն, ապա բերել ու յանձնել են: Այս ժամանակաշրջանում մեր ուշադրութիւնից չեն վրիպել երգի ու երգարանների ուսուցումները, թատերական ներկայացումները, մարզական պարապմունքները, որոնք ֆիլմերի ձեւով եւ բացատրութիւններով տրամադրւել են մեր սաներին, եւ երեխաները իրենց աշխատանքները տեսակապով փոխանցել են ուսուցիչներին եւ փորձել ենք ուսումնական առումով բացեր չլինեն, սակայն ամենամեծ խնդիրը ուղղակի եւ կենդանի շփումն էր երեխաների հետ, բայց բարեբախտաբար երբ անցեալ տարւայ ինչ որ ժամանակաշրջանից մեր սաները նոյնիսկ սահմանափակ ձեւով սկսեցին յաճախել մանկապարտէզ-նախակրթարան, այդ բացը եւս ինչ որ ձեւով լրացաւ»:

Նա անդրադառնալով կիրառւող ուսումնական ձեւաչափի մասին, նշեց. «Ինչպէս գիտենք երեխաների համար 0-ից 7 տարեկանը շատ կարեւոր տարիք է թէ՛ ֆիզիկական աճի, եւ թէ՛ մտաւոր ու հոգեբանական զարգացման առումով: Այս տարիների ընթացքում է, որ երեխայի մօտ ձեւաւորւում է իր իրական անհատականութիւնը, ուստի շատ մեծ դեր է վերապահւած մանկապարտէզ-նախակրթարանի ծնողների, ուսուցիչների եւ դաստիարակների համար: Մանկապարտէզում երեխան զարգանում է բազմակողանիօրէն: Իսկ մանկապարտէզ մուտք գործող երեխայի հարցով ամենակարեւորը նրան ապահով մթնոլորտի փոխանցումն է»:

Անդրադառնալով կրթական այս օջախի հայկականութիւն եւ ազգային շունչ փոխանցելու անհրաժեշտութեան մասին, տեսչուհի՝ Մադլէն Քեշիշեանը նշեց. «Մենք փորձում ենք մեր սաներին ուսուցանել թէ որպէս հայ, որպէս հայ քրիստոնեայ եւ մարդ անհատ ինչ պարտականութիւններ է իրենց վերապահւած: Մեզ համար նոյնպէս շատ կարեւոր է ծնող, մանկապարտէզ-նախակրթարան սերտ ու ջերմ յարաբերութիւնը: Այդ հարցի իրականացման համար մի օրը յատկացնում ենք ծնող-աշակերտ համատեղ աշխատանքին: Փորձում ենք, բալիկների մօտ զարգացնել Երկիր մոլորակի մաքուր պահպանման անհրաժեշտութիւնը եւ այս բոլորը կատարւում է նպատակային խաղերի միջոցով: Ուստի մանկապարտէզը միշտ գունագեղ, ուրախ ու տրամադրող պէտք է լինի: Մենք փորձում ենք սաների համար շօշափելի լինի, զգայ, տեսնի եւ մօտենայ ուսուցչին եւ դաստիարակի օգնութեամբ ինքը կարողանայ ձեռք բերել հասարակական, ազգային ու անհատական անհրաժեշտ ուսուցումը իր սեփական ուժերով: Իւրաքանչիւր դասարանային զրոյցի համար մենք պատրաստում ենք իւրայատուկ դեկորներ, որպէսզի երեխան մասնակից լինի զրոյցին ու դա ըստ իս համարւում է բազմակողմանի զարգացում: Շատ կարեւոր է երեխաների մօտ զարգացնել հարցերի լուծման կարողականութիւնը եւ անհրաժեշտ է աշակերտների մօտ զարգացնել լեզւի եւ խօսելու կարողականութիւնը, որպէսզի նրանք կարողանան արտայայտել իրենց զգացումները, եւ ապագայում հասարակութեան մէջ կարողանան դրսեւորեն իրենք իրենց»:

Նա վերջում այսպէս եզրափակեց. «Այս աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է մեծ սէր՝ երեխաների ու աշխատանքի հանդէպ, համբերատարութիւն եւ համոզւած եմ, որ մենք այս օղակներում պէտք է միշտ դիմենք նորարարութիւնների եւ մեր ազգայինը ներկայացնենք նոր ձեւով, իհարկէ նորարարութիւն չի նշանակում մոռանալ մեր պատմականը կամ անցեալը, այլ այդ բոլորը նոր ձեւով մատուցել մեր սաներին: Մենք նաեւ շատ ենք կարեւորում գրքի նկատմամբ սէրը եւ հետեւեալ իւրօրինակ աշխատանքն ենք կատարում՝ «ես ընթերցել եմ այս գիրքը, հիմա դու ընթերցիր»: Այս աշխատանքի ընթացքում երեխաները իրենց սիրած գիրքը բերում են եւ գրքերը փոխանակում են միմեանց հետ, որով թէ՛ սաների մօտ ընթերցանութիւնն է զարգանում, թէ՛ իրենց սիրածը ուրիշի հետ կիսւելու սովորութիւնը: Մենք տօնում ենք փետրւարի 19-ը Յովհաննէս Թումանեանի ծննդեան օր՝ գիրք նւիրելու օրը եւ բոլոր երեխաներին գիրք ենք նւիրում: Իսկ կովիդի օրերին մենք բոլոր սաների համար իրենց տները գիրք ենք ուղարկել:

Վերջում անհրաժեշտ եմ համարում աւելացնել, որ աշխատանքները արդիւնաւորւում են՝ Կրթական խորհրդի, ուսուցիչների, ծնողների, ծնողական խորհրդի համատեղ ջանքերով եւ սերտ համագործակցութեան շնորհիւ, որի համար երախտապարտ եմ բոլորին»:

 

Հարցարոյցը վարեց

Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

 

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հանդիպումները հայոց ազգային դպրոցներում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հանդիպումները հայոց ազգային դպրոցներում

    Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ազգային դպրոցներում եւ մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու եւ դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով շարունակում է այցելութիւններ ազգային դպրոցներ եւ մանկապարտէզներ:

  • Այցելութիւն՝ հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզից
    Այցելութիւն՝ հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզից

    Շաբաթ, յունւարի 12-ին, հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի աշակերտ-ուհիները, դպրոցի տեսչուհի՝ տկն. Մադլէն Քեշիշեանի եւ ծնողական խորհրդի անդամնուհիների հետ միասին այցելեցին ազգային առաջնորդարան:

  • Ղողանջեց «Սասուն» մանկապարտէզի 35-ամեակի զանգը
    Ղողանջեց «Սասուն» մանկապարտէզի 35-ամեակի զանգը

    Երկուշաբթի, սեպտեմբերի 24-ին, ղողանջեց «Սասուն» ազգային մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակի «Առաջին զանգ»-ը գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ:

  • Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ
    Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ

    Հոկտեմբերի 24-ին Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը 2017-2018 դպրոցական տարեշրջանի տարեմուտի առիթով այցելել է հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզ, «Թունեան» տարրական դպրոց եւ «Թունեան-Թովմասեան» դպրոցներ:

  • Վեհափառ Հայրապետի այցելութիւնը «Թունեան» եւ «Արարատ» դպրոցներ եւ «Սասուն» մանկապարտէզ
    Վեհափառ Հայրապետի այցելութիւնը «Թունեան» եւ «Արարատ» դպրոցներ եւ «Սասուն» մանկապարտէզ

    Դեկտ. 20-ին՝ Իրան կատարած այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների, հոգեւոր հայրերի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանի եւ խորհրդի անդամների՝ այցելեց Սասուն եւ Զէյթուն քաղաքամասերում գտնւող «Թունեան» աղջ. դպրոցը, «Սասուն» մանկապարտէզ եւ «Արարատ» աղջ. դպրոց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։