Հա

Համայնք

24/09/2022 - 14:30

2022-2023 դպրոցական տարեմուտը՝ Թեհրանի հայոց դպրոցներում

Այսօր առաւօտեան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Այսօր առաւօտեան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը:

Թեհրանի հայոց թեմում այսօր առաւօտեան տարեմուտի առիթով երկու հայոց ազգային դպրոցներ «Սողոմոնեան» տղայոց միջնակարգ եւ «Յ. Թովմասեան» աղջկանց միջնակարգ դպրոցներ այցելեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները եւ քհնյ. հայրը: Դպրոցներում Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը ընթերցում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը, փոխանցւում էր Կրթական խորհրդի պատգամը եւ իր քաջալերական խօսքը փոխանցում խորհրդարանի պատգամաւորը, անդրադառնալով առգոյ խնդիրներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։