Հա

Համայնք

29/09/2022 - 09:30

«Մարիամ» հաստատութեան կրթական համալիրի մանկապարտէզի տեսչուհի՝ Քաթրին Քարիմեան. «Որակը զարգացնելու համար անհրաժեշտ է նորարարութիւն եւ ճիշտ մատուցում»

Քաթրին Քարամեանը ծնւել է Թեհրանում եւ հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի առաջին շրջանի սաներից է եղել, ապա ուսումը շարունակել է «Թունեան» եւ «Յ.Թովմասեան» ազգային դպրոցներում, աւարտել է Թեհրանի հայոց թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները եւ մասնակցել է «Ջահադ դանեշգահ»-ի կողմից կազմակերպւած մանկավարժական ու հոգեբանական վերապատրաստման դասընթացներին: 

Թեհրանի հայոց կրթօջախների հայ տեսուչներին եւ փոխտեսուչներին ներկայացնելու եւ հայոց դպրոցների առաջընթացի հարցով նրանց առաջարկութիւններին ու տեսակէտներին ծանօթանալու նպատակով, հարցազրոյցների շարանում,ներկայացնում ենք «Մարիամ» հաստատութեան կրթական համալիրի մանկապարտէզի տեսչուհի Քաթրին Քարիմեանին:

Քաթրին Քարամեանը ծնւել է Թեհրանում եւ հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի առաջին շրջանի սաներից է եղել, ապա ուսումը շարունակել է «Թունեան» եւ «Յ.Թովմասեան» ազգային դպրոցներում, աւարտել է Թեհրանի հայոց թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները եւ մասնակցել է «Ջահադ դանեշգահ»-ի կողմից կազմակերպւած մանկավարժական ու հոգեբանական վերապատրաստման դասընթացներին: Տարիներ որպէս դաստիարակ մասնակցել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւող աշակերտական ճամբարներին եւ մէկօրեայ արշաւներին: Արդէն 25 տարի է ինչ աշխատում է «Մարիամ» հաստատութեան կրթական համալիրի մանկապարտէզում՝ 20 տարի, որպէս ուսուցչուհի եւ վերջին հինգ տարիներին հայ միաբանութեան քոյրերի գնալուց յետոյ ,որպէս տեսչուհի:

Անդրադառնալով կովիդի համաճարակի հետեւանքով վերջին երկու տարիների մանկապարտէզի կարգավիճակին, նա նշեց. ««Մարիամ» հաստատութեան կրթական համալիրի մանկապարտէզը հիմնւելով այն կարգախօսին, որ ուսուցումը շարունակւում է, եղել է առաջինը, որը այդ խնդրով մտահոգւած լինելով նախաձեռնել է «Հրաշք» փաթեթը: Յատկանշական է, որ այն ծնողները, ովքեր մտահոգ լինելով կովիդի համաճարակից, չէին ցանկանում իրենց բալիկները մանկապարտէզ յաճախէին, պատւիրում էին «Հրաշք» փաթեթը: Այն կազմւել էր երեք տարիքային սահմանների համար՝ 2-3 տարեկան, 3-4 տարեկան եւ 4-5 տարեկան բալիկների համար, ծնողները դիմում էին մանկապարտէզ եւ ստանում փաթեթը եւ մեր ցուցմունքներով տանը պարապում բալիկների հետ: Փաթեթը պարունակում էր մտային գիտելիքներով խաղեր, թւաբանութիւն, գծագրութիւն եւ ձեռքի աշխատանքներ, որոնց համար տրամադրւում էր անհրաժեշտ պիտոյքները, եւ փաթեթը մեծ ընդառաջում գտաւ: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի դիմումով յիշեալ փաթեթները տրամադրւեցին նաեւ մեր երեք ազգային մանկապարտէզներին եւս»:

Խօսելով կրթօջախների, իսկ այս պարագայում՝ մանկապարտէզի որակի զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի մասին , տեսչուհին նշեց. «Ըստ իս որակը զարգացնելու համար անհրաժեշտ է նորարարութիւն եւ ճիշտ մատուցում՝արդիական միջոցներով»: Տեսչուհին,զրոյցի ընթացքում իր մտահոգութիւնը յայտնեց փորձառու ուսուցիչների նւազման կապակցութեամբ եւ ընդգծեց. «Դժբախտաբար տարէցտարի նւազում է փորձառու ուսուցիչների թիւը կամ հանգստի կոչւելու, կամ էլ աշխատանքը չշարունակելու պատճառով, որը խիստ բացասաբար է ազդում ուսուցման որակին եւ ըստ իս՝ լաւագոյն միջոցներից հետեւեալն է,որ Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը նախաձեռնի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, քանի որ հակառակ դէպքում մօտ ապագայում կը տուժեն մեր կրթօջախները»:

Մանկապարտէզի թւային պատկերի վերաբերեալ, նա այսպէս շարունակեց. «Բարեբախտաբար, անցեալ երկու տարիներին մանկապարտէզը արձանագրել է թւային աճ եւ ուսումնական այս տարեշրջանում մանկապարտէզ են յաճախելու աւելի քան 50 սաներ: Մանկապարտէզում միշտ տօնւել ու նշւել են ազգային ու կրօնական տօներն ու առիթները: Մանկապարտէզի կարգավիճակի մասին պէտք է ասեմ, որ. ««Մարիամ» մանկապարտէզը մօտաւորապէս մէկ տարի է ինչ աշխատում է Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վերահսկողութեան ներքոյ եւ Իրանում առաջին հայկական մանկապարտէզն է, որը այս կարգավիճակով է եւ ունենք աշխատանքի արտօնութիւն: Անհրաժեշտ եմ համարում շնորհակալական խօսք ուղղել ընդհանուր պատասխանատու Կարինէ Մարգարեանին, շատ սիրելի ուսուցչական կազմին, իրարայաջորդ տարիների ծնողական խորհուրդների անդամներին եւ ծնողներին, քանզի նրանց ջանքերի եւ աջակցութեան շնորհիւ է, որ գոյատեւում է մանկապարտէզը:

Վերջում պարտք եմ համարում շնորհաւորել 2022-2023 ուսումնական տարեմուտը եւ յաջողութիւն մաղթել բոլորին»:

 

Հարցազրոյցը վարեց՝

Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հօր այցը՝ «Մարիամ» հաստատութեան մանկապարտէզ, աղջ. եւ տղայոց դպրոցներ
    Սրբազան Հօր այցը՝ «Մարիամ» հաստատութեան մանկապարտէզ, աղջ. եւ տղայոց դպրոցներ

    2017-2018 դպրոցական տարեշրջանի տարեմուտի առիթով, երկուշաբթի, հոկտեմբերի 23-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը այցելել է «Մարիամ» հաստատութեան մանկապարտէզ, աղջ. եւ տղայոց դպրոցները:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան Ամառային դասընթացներ
    Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան Ամառային դասընթացներ

    «Արարատ» մարզաւան.... վայր, ուր ամէն ժամ մուտք են գործում մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ. վայր, ուր ծնողները առանց մտահոգութեան՝ պատասխանատուներին են յանձնում իրենց սիրասուն երեխաներին եւ այսպիսով՝ ամէն օր առաւօտեան ժամը 9:00-ից լսւում էր ամառային դասընթացներին մասնակցող երեխաների զւարթ ու խանդավառ ծիծաղի ձայնը:

  • Հ. Կ. «Մարիամ» մանկապարտէզի 2015-16 թւականի տարեշրջանի զեկոյց
    Հ. Կ. «Մարիամ» մանկապարտէզի 2015-16 թւականի տարեշրջանի զեկոյց

    Իհարկէ բոլորիս մօտ էլ շատ գեղեցիկ զգացմունք է մանկութիւնը...
    Իւրաքանչիւր փոքրիկ մանկապարտէզ յաճախելով, յայտնւում է նոր աշխարհում եւ իրավիճակում ու փորձում յարմարւել այդ նոր միջավայրին, մանկապարտէզ ընդունւելն ու ուսումնական առաջին շրջանը կարեւոր դեր են ունենում երեխայի ողջ կենսակերպում եւ գործունէութեան մէջ:

  • Զեկոյց՝ «Մարիամ» մանկապարտէզից
    Զեկոյց՝ «Մարիամ» մանկապարտէզից

    Թեմական խորհրդի Յարաբերական մարմինը նպատակ ունի պարբերաբար ներկայացնել զեկոյցներ ազգային դպրոցներից:
    Այս շարանում, ստորեւ ներկայացնում ենք «Մարիամ» մանկապարտէզի զեկոյցը:

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Թւականիս փետրւարի 11-ին «Մարիամ» մանկապարտէզի տնօրէնութեան եւ ուսուցչական կազմի կողմից նախաձեռնւել էր տարազահանդէս, որը իրապէս շատ իւրայատուկ էր եւ խնամւած: Տարազահանդէսի աւարտին մանկապարտէզի սաների միջոցով բեմադրւեց մի ներկայացում՝ Վարդանանքի մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։